ՀՈՒՄՈՐ


 Երբ նրան առաջարկեցի ամուսնանալ հետս, նա ընկավ աթոռից, հետո թռվռաց մահճակալի վրա, 15 րոպե երջանկությունից վազվզում էր տնով մեկ, ապա լուրջ դեմքով ասաց.

- Ես պետք է մտածեմ:

- Հին Հունաստանում մարդիկ շա˜տ խելոք էին: Նրանք մշտապես փաթաթվում էին սավաններով, որպեսզի կարողանան գիշերել` ուր պատահի:

Թանգարանում զբոսաշրջիկները զննում են քանդակը, որի ներքևում գրված է` «Հաղթողը»: Քանդակը թևեր, ոտքեր ու գլուխ չուներ: Զբոսաշրջիկներից մեկն ասում է.

- Պատկերացնում եմ, թե ինչ տեսք կունենա պարտվողը:

- Ախր այնքա˜ն հեշտ է պետբյուջեն թեթևացնել կենսաթոշակային գումարներից: Պարզապես պետք է կենսաթոշակային տարիքը բարձրացնել մինչև 100 տարեկան և մշտապես շռայլորեն ավելացնել թոշակների չափը:

- Չե՞ս փոշմանել, որ բժիշկ չդարձար:

- Ինձ երջանիկ եմ զգում, երբ մտածում եմ, թե քանի˜ մարդու կյանք եմ փրկել` բժիշկ չդառնալով:

- Զզվում եմ փողերից... Դե, այն փողերից, որոնք իմը չեն:

- Այսօր փող չունեմ: Խե˜ղճ գարեջուր, այսօր զրկվեց ինձանից:

- Երբ ուշացնում եք հարկերը կամ խուսափում եք հարկ վճարել, հիշեք` ինչ-որ տեղ լացում է մի պաշտոնյայի երեխա, ում փողը չի բավարարում «Բենթլի» ու կոկաին գնել:

- Բարև ձեզ: Դուք զանգահարել եք զինկոմիսարիատ: Եթե ցանկանում եք ծառայել բանակում` սեղմեք «աստղանիշ» կոճակը, եթե չեք ցանկանում ծառայել` սեղմեք «վանդականիշ»:

- Փաստորեն ես ֆինանսա-սեռական ճգնաժամ եմ ապրում: Բացում եմ դատարկ դրամապանակս ու... կորցնում եմ սեռական կարողունակությունս: