Հյուրանոցային ոչ սովորական ծառայություններ


Որոշ երկրներում արդեն հնացած է այն կարծրատիպը, թե հյուրանոցները միայն սենյակ, անկողին և նախաճաշ են տալիս: Իրենց հյուրերի ժամանակը հնարավորինս հետաքրքիր դարձնելու և նորանոր այցելուներ ունենալու նպատակով դրանք ամենատարբեր այլ ծառայություններ են մատուցում` մենակյացներին ընկերակից ձկնիկ տրամադրելուց մինչև առյուծների հետ զբոսանք...… MoyΖ ΘlΖnetrΖ-ն ներկայացրել է ինքնատիպ առաջարկներով հռչակված հյուրատների լավագույն տասնյակը:

ՀԵԿԵԿՈՑԻ ՍԵՆՅԱԿ.Ճապոնական Mitsui YotsuyΖ հյուրանոցային ցանցում այս տարվա մարտ ամսից անսովոր- ինքնատիպ առաջարկ է գործում: Արցունքների միջոցով սթրեսը հաղթահարել ցանկացող կանայք այստեղ կարող են հարմարավետ համար պատվիրել: Նրանց հուզական աշխարհը «գրգռելու» նպատակով սենյակում առկա են բազմաթիվ «լացացնող» ֆիլմեր, տխուր բովանդակությամբ գրքեր և փափուկ քաշմիրից պատրաստված անձեռոցիկներ: Հոգու աշխարհը թեթևացնող հեկեկոցներից հետո այդ կանանց առաջարկվում է գոլորշիով հիդրոմերսող դիմակներ` աչքերի համար:

Հյուրանոցային այդ համարի մեկ օրվա արժեքը 10.000 իեն է (82 դոլար):

ԸՆԿԵՐԱԿԻՑ-ՁՈՒԿ.Բրիտանական HΖΘΘy Guests Lodge հյուրանոցը (Չեղիրի կոմսություն) հոգացել է նրանց մասին, ովքեր ինչ-որ մեկի հետ շփվելու կարիք ունեն: Նրանց վարձակալությամբ առաջարկվում են ոսկե ձկնիկներ. մեկ հատը, մոտավորապես 30 դոլար (օրական): Հյուրանոցատեր Ջեֆ Ռայլին հավաստիացնում է, որ այս ծառայութ յունը մեծ հաջողություն է վայելում այցելուների շրջանում:

- Մեր շատ հյուրեր ժամանակ են անցկացնում իրենց տնից հեռու: Ովքեր ճամփորդում են առանց ընկերների` կարող են տառապել միայնությունից: Իսկ ձկնիկը նրանց սեր է ներշնչում. նրա հետ կարելի է խոսել, արտահայտել օրվա ընթացքում կուտակված մտքերը:

Իսկապես հետաքրքիր ընկերակցություն է` ձկներին կարելի է լիովին վստահել, որովհետև գաղտնիքը ուրիշին չես հայտնի:

ԲՈՄԺ ԿԱՐԳԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ.երևի կան մարդիկ, ովքեր հոգնում են ապահով, փարթամ կյանքից ու նույնիսկ տնանկի հոգեվիճակն են ուզում զգալ սեփական մաշկի վրա: Շվեդական Գետեբորգ քաղաքի FΖktuΗ հյուրանոցը տալիս է այդ հնարավորությունը: Մեկ օրվա համար վճարելով 100 շվեդական կրոն (մոտավորապես 12 ԱՄՆ դոլար), կարելի է գիշերել զբոսայգում, ճանապարհի կամ գետի վրա եղած կամուրջների տակ, ֆաբրիկայի բակում կամ նավահանգստի բեռնատար սայլերի տակ: «Ծածկվել» սիրողները կարող են տեղավորվել քնապարկի մեջ, ինքնաշեն վրանում, նստարանի վրա` փաթաթվելով ստվարաթղթերի թղթերով: «Բոմժավայել» ապրելու 10 տարբերակ է առաջարկվում: Այս կերպ հյուրանոցը ցանկանում է իշխանությունների ուշադրությունը հրավիրել իրենց քաղաքում ապրող 3400 անտունների հիմնախնդրի վրա: Հյուրանոցի այցելուների վճարած գումարները տրամադրվում են աղքատներին:

ԽՈՐԸ ՔՈՒՆ.Բեռլինի Swissotel հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է «խորը քուն» անունով ծառայությունների փաթեթ, որը բուժում է անքնությունը, ընկճախտը ու նույնիսկ օգնում է նիհարել: Մասնագետների կողմից մշակված հատուկ ընթացակարգը հետևյալն է` առավոտյան 30 րոպեանոց բուժում` պայծառ լույսի ներքո, խոտաբույսերով պատրաստված ըմպելիք, ցերեկային հանգիստ` հատուկ ֆիզիոթերապևտիկ մահճակալներին և քնելուն նպաստող երեկոյան վարժանքներ: «Խորը քուն» փաթեթը ձեռք բերողը քնում է ձայնային բարձի վրա, որոնք արձակում են ուղեղի աշխատանքը խթանող ռիմթեր: Ծառայության մեկ գիշերվա արժեքն է 199 եվրո:

ՍԵՔՍ-ՄԵՆՅՈՒ.Կանադական DrΖke Hotel հյուրանոցը բազմաթիվ հետաքրքիր ծառայություններ է առաջարկում: Դրանցից մեկը, սակայն, առանձնանում է իր ինքնատիպությամբ. այցելուներին առաջարկվում է սեքս խաղալիքների մեծ ընտրանի` սկսած զամշով փաթաթված «լկտի» ծտից մինչև «պայծառագույն փետուրներ», որոնք հաճելիորեն գրգռում, խուտուտ են տալիս օգտագործողներին: Բնականաբար բոլոր այլ խաղալիքները մեկանգամյա օգտագործման համար են և արժեն 8-600 դոլար:

ԲԱՐ-ՕԾԱՆԵԼԻՔ.Բեռլինի rits CΖrlton հյուրանոցում բացվել է առաջին բարը` ի պատիվ օծանելիքի: Այցելուներին առաջարկվում է աշխարհում հայտնի բույրերով պատրաստված կոկտեյլների մեծ տեսականի: Այդ ըմպելիքների բույրերը հիշեցնում են օծանելիքի աշխարհահռչակ տեսակների բույրերը: Ամենահետաքրքիրն այն է, որ բուրավետ այդ ըմպելիքների բաղադրատոմսերը չեն թաքցվում. դրանք բոլորը նշված են մենյուում: Մեկ կոկտեյլի արժեքը տատանվում է 11-14 եվրոյի սահմաններում:

ԿՈՐՍՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐ.AKA Centrol PΖrk հյուրանոցային ցանցը հիշեցնում է ճամբար` մեծահասակների համար: Live it ծրագիրը շեշտում է, որ հյուրանոցում ապրողները կարող են սովորել այն ամենը, ինչի համար սովորական կյանքում ժամանակ չեն ունեցել: Օրինակ` տանգո պարել և շոկոլադի սուֆլե պատրաստել կամ գեղանկարչության, թատերական, կրկեսային արվեստի դասեր առնել, լուսանկարել և այլն: Բացառիկ առաջարկներից են քնի դպրոցը, ձայնային թերապիան և ներաշխարհի երիտասարդացումը:

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ.Նիդերլանդական որոշ հյուրանոցներում աջակցության ծառայություններ են առաջարկվում ամուսնալուծվել ցանկացող զույգերին: Ու ոնց որ այցելուների պակաս չունեն: Սովորաբար ընտանիքը հյուրանոց է գալիս ուրբաթ օրը և մասնագետներն այստեղ օգնում են հարթելու ամուսնալու ծությանն առնչվող իրավաբանական, տնտեսագիտական ու հոգեբանական խնդիրները: Ծառայությունները նաև նպաստում են, որպեսզի միմյանց հրաժեշտ տալուց հետո ամուսինները մնան լավ բարեկամներ:

Ի դեպ, նիդերլանդական այս ծառայությունը հասանելի է նաև Նյու-Յորքում, որի արժեքն այս տարի կազմել է մոտ 5000 դոլար:

ԶԲՈՍԱՆՔ ԱՌՅՈՒԾԻ ՀԵՏ. Հարավաֆրիկյան հյուրանոցներն էլ իրենց յուրատիպությունն ունեն: Օրինակ` Լիմպոպո գավառում գտնվող ProteΖ Hotel Rench Resort-ի կենվորները կարող են զբոսնել առյուծների հետ: Իհարկե, այնպիսի ուղեկցորդի հսկողությամբ, ով առնվազն 15 տարի առնչվել է առյուծների հետ:

Ինչպես հավաստիացնում են կազմակերպիչները` վայրի կատուների հետ զբոսանքը գայթակղում է աշխարհի բոլոր ծայրերից եկող զբոսաշրջիկներին: Այսուհանդերձ, սա այնքան էլ անվտանգ զվարճանք չէ. չպետք է մոռանալ, որ միայն Տանզանիայում տարեկան շուրջ 70 մարդ դառնում է գիշատիչի հետ զբոսնելու հաճույքի զոհը: Չնայած ասում են, որ առանձին առյուծներ մանկութունից վարժեցվում են: