Համակարգիչը ջահելացնում է ուղեղը
Բայց միայն 50-ից բարձր տարիք ունեցողների` կարծում են գիտնականները:
Ավստրիացի հետազոտողներն այսպիսի մի ուսումնասիրություն են կատարել. 2006, ապա 2012 թ. չափել են միջին տարիքի մի քանի կամավորականների ընկալու նակությունը` տեղեկատվությունը «մշակելու» արագությունը: Պարզվել է, որ ցուցանիշները ոչ միայն չեն վատացել, այլ նույնիսկ բարելավվել են:
Եվ այս փաստը գիտնականներին ենթադրել է տալիս, որ նորագույն տեխնոլոգիաներն օգնում են, որ ուղեղը վարժանքներ կատարի և չծերանա: Հետաքրքրական է, որ նախկինում հակառակ արդյունքն էր արձանագրվում. մարդիկ վախենում էին տեխնոլոգիաներից ու չէին հաշտվում դրանց հետ: Սակայն ժամանակն ապացուցեց դրանց օգտակարությունը նաև այս առումով (տեղեկացրել է udivi.li-ն):