Սեռական ստրկուհու վրեժը


Թե քուրդ գրոհայինների մոտ գերի եղած ժամանակ ինչ տանջանքների ու ստորացումների է ենթարկվել այդ կինը` միայն իրեն ու Աստծուն է հայտնի: Ու երևի հենց Աստված էլ օգնել է նրան փախչել, հետո էլ` վրեժխնդիր լինել:

Իրաքի Մոսուլի մերձակայքում ԻՊ-ի ճանաչված հրամանատար Աբու Անասը մի քանի ամիս գերության մեջ է պահել այդ կնոջը` նրան ստիպելով սեռական հարաբերություններ ունենալ իր հետ: Այնուհետև գերուհուն նա նվիրել է իր զինվորներին, որպեսզի սրանք էլ պարպեն իրենց սեռական կրքերը:

Ինչպես նշեցինք` կինը հաջողել է փախչել և վերադառնալով` սպանել է դահիճ-հրամանատարին:

Հայտնի է, որ «Իսլամական պետության» գրոհայինները սիրում են սեքս-խրախճանքներ սարքել, ´ սեքս-ստրկուհիներ գերեվարել: Միայն Սիրիայում անցյալ տարի առևանգվել է շուրջ 5000 կին:

Իսլամի վերաբերյալ ԻՊ-ի խեղված վարկածի համաձայն` բռնաբարությունը համարվում է կանանց նկատմամբ իրենց «իրավունքի» մի մասը:

Ի դեպ, հիշեցնենք, որ փախստականների անվան տակ Եվրոպա են ներթափանցել ավելի քան 4 հազար ԻՊ գրոհայիններ… (news.bigΗir.net):