Թագուհո՞ւն ինչու


«Անգլիական թագուհի» արտահայտությունը սովորաբար ընկալվում է որպես իրավունքներից գրեթե զուրկ ձևական պաշտոնյա: Իրականում թագավորական ընտանիքն ու թագուհին ավելի շատ խորհրդանշական իմաստ ունեն: Բայց արի ու տես, որ «Իսլամական պետության» գրոհայինները Թագուհու դեմ էլ «ատամ» ունեն: Սիբիրում ոչնչացված Ջունայդ Հուսեյնը և Ռեյադ Խանը, ովքեր մարտնչում էին միջազգային ակաբեկչական ԻՊ խմբավորման կազմում, մտադրվել էին կազմակերպել Մեծ Բրիտանիայի Ելիզավետա II թագուհու սպանությունը (հաղորդել է ՏԱԱՍ-ը):

Այս մասին իր կայքում տեղեկացրել է DΖily ExΘress թերթը` նշելով, որ ջիհադի ահաբեկիչները ծրագրել էին այս տարի 6 խոշոր գրոհ իրականացնել Մեծ Բրիտանիա յում:

- Ինչպես ենթադրվում է, նրանք (վերոնշյալ գրոհայինները-խմբ.) մասնակից էին դավադրությանը, որը նպատակ ուներ հզոր ռումբ նետել Լոնդոնում` Ճապոնիայի դեմ տարած հաղթանակին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ: Ուայթհոլլում կայացած արարողությանը պատվավոր հյուրերի հետ մասնակցում էին նաև թագուհին, արքայազն Չարլզը և թագավորական ընտանիքի բարձրաստիճան այլ անդամներ:

ՄԻ-5 գործակալները կանխել են սպանության դավադրությունը, որը կարող էր սպանել ու վիրավորել հարյուրավոր մարդկանց,- գրված է հոդվածում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը հաստատել է այս տեղեկատվությունը` խորհրդարանում հայտարարելով, որ իր երկրի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները «վերջին 12 ամիսներին կանխել են առնվազն 6 ահաբեկչության փորձ» (vesti.ru):