Սա արդեն դաժան սերիալ չէ


Հնդկաստանում քույրերին դատապարտել են բռնաբարության` եղբոր մեղքի պատճառով:

Ուտար-Պրադեղ նահանգի բնակիչները 23-ամյա Մինակշի Կումարին ու նրա 15 տարեկան քրոջն այդպես են պատժել, երբ նրանց եղբայրը փախել է ամուսնացած կնոջ հետ:

Կումարի ընտանիքը պատկանում է դալիթների ստորի կաստային (գրել է (LentΖ.ru):

Աղջիկների Ռավի եղբայրը սիրահարվել է ավելի նշանավոր ջաթի կաստայի ներկայացուցիչ մի կնոջ, ում դրանից մեկ ամիս առաջ ստիպողաբար ամուսնացրել էին: Սերը փոխադարձ է եղել, և սիրահարները փախել են:

Բացառապես տղամարդկանցից բաղկացած գյուղխորհուրդն էլ որոշել է, որ անհրաժեշտ է տղայի քույրերին բռնաբարել ու մերկացրած ցուցադրել բոլորին:

Որոշումից ժամեր առաջ աղջիկների հարազատները փախել են գյուղից, և գազազած ամբոխը ավերակի է վերածել նրանց տունը:

Տեսնես էդ տարածքներում իրավապաշտպաններ չկա՞ն: