Ժամը 9-ը շա˜տ վաղ է


Բոլորովին վերջերս ավարտելով հետազոտությունները` Օքսֆորդի գիտնականները պարզել են, որ աշխատանքային օրը ժամը 9-ին սկսելը բացասաբար է ազդում մարդկանց օրգանիզմի վրա:

Փորձագետները ևս մեկ անգամ համոզվել են. մարդկային օրգանիզմը բնությունից ծրագրավորված է այնպես, որ ինքնուրույնաբար է որոշում, թե օրվա ո՞ր ժամին է առավել պատրաստ աշխատանքի (թե´ ֆիզիկական, թե´ մտավոր): Ձգտելով չուշանալ աշխատանքից` մարդիկ հաճախ ստիպված են շատ վաղ արթնանալ` խաթարելով օրգանիզմի կենսառիթմը:

Մանավանդ 21-րդ դարում այնքան շատ են ժամանցները, հատկապես` ինտերնետային «արշավները», որ դժվար է շուտ քնել. ` օրգանիզմն էլ է դա ուզում:

Որպես օրինակ մասնագետները մատնանշում են բանտերում և հիվանդանոցներում խստորեն պահպանվող սննդակարգը: Փորձը ցույց է տվել, որ հատկապես առավոտյան ժամերին նախաճաշը միշտ չէ, որ օգտակար է լինում, որովհետև օրգանիզմն այդ պահին դեռևս պատրաստ չէ մարսողություն կատարել:

Այդպիսով, մասնագետները պնդում են, որ աշխատավայրում մարդու աշխատունակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է մասնագիտական գործունեությունը սկսել առավոտյան ժամը 10-ից ոչ շուտ: (Θiterburger.ru):