Արդյո՞ք ժամանակը չէ հրաժարվելու խորհրդաթուրքական կապանքներից


Հայտնի է, որ 1914 թ. երիտթուրքական ֆաշիստներ Ջեմալ, Թալեաթ և Էնվեր փաշաների կողմից տապալվեց արյունարբու սուլթան Համիդի իշխանությունը և ստեղծվեց երիտթուրքական ֆաշիստների կառավարությունը£ Երիտթուրքերը, փոխելով Համիդի կառավարությունը, շարունակեցին նրա կողմից որդեգրած հայաջինջ քաղաքականությունը: Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը պատեհ առիթ համարելով` կարճ ժամանակամիջոցում կազմակերպվեցին և Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներում ու Արևելյան Հայաստանի Ղարսի, Արդահանի և Սուրմալուի նահանգներում բնաջնջեցին 2.000.000-ից ավելի անմեղ հայերի£ Սա XX դարի սկզբներին աշխարհում կատարված առաջին ամենամեծամասշտաբ ոճրագործությունն էր հայ ժողովրդի դեմ հատկապես և համայն մարդկության դեմ ընդհանրապես, որը, դժբախտաբար, մինչև այսօր Թուրքիայի և շատ երկրների կողմից չի ճանաչվել և չի պատժվել£ Երիտթուրքական ֆաշիստներին փոխարինեց Մուստաֆա Քյամալը, որը ոչ միայն չդատապարտեց Հայոց ցեղասպանության հեղինակներին, հակառակը` հովանավորեց ու համագործակցեց ֆաշիստների հետ£ Քյամալը ծրագրեց «Կայծակնային պատերազմի հրեշավոր պլանը», որի նպատակն էր երեք ճակատներով հարձակվել և իսպառ բնաջնջել Երևանում ու Արևելյան Հայաստանի մի փոքրիկ տարածքում ծվարած 1915 թ. Մեծ եղեռնից մազապուրծ մոտ 1.000.000 հայերին£ Ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ. մայիսի 26-28 Սարդարապատում, Վերին Ապարանում և Ղարաքիլիսայում£ Բոլոր երեք ճակատամարտերում էլ մինչև ատամները զինված ու բազմիցս գերակշռող թուրքական բանակներին ջախջախիչ պարտության մատնեց հերոսական հայ ժողովուրդը£ Մեծ հաղթանակի օրը 1918 թ. մայիսի 28¬ին հռչակվեց ազատ ու անկախ առաջին Հայկական Հանրապետությունը£ 1920 թ. նոյեմբերի 29¬ին Հայաստան է մտնում 11¬րդ Կարմիր բանակը, տապալում ՀՀ¬ն և ստեղծում խորհրդային իշխանություն£ Չբավարարվելով Հայաստանում ստեղծած խորհրդային իշխանությունով, Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայի և որևէ պետության կողմից չճանաչված Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը 1921 թ. մարտի 16¬ին, կոպիտ խախտելով 72 պետությունների կողմից հաստատված Սևրի միջազգային պայմանագիրը և ամբողջ Արևմտյան Հայաստանի ու Արևելյան Հայաստանի Արդահանի, Ղարսի ու Սուրմալուի նահանգները նվիրում է Թուրքիային, վերջինիս խնդրանքով Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նվիրում նորաթուխ Ադրբեջանին, իսկ Ջավախքը` Վրաստանին£ Ստացվում է, որ, օգտվելով Ցեղասպանության հանգամանքից, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի տարածքները զավթել են: Արևմտյան Հայաստանի տարածքները երբևէ չեն պատկանել Խորհրդային Ռուսաստանին, և նրա հանցագործ բոլշևիկ ղեկավարները բարոյական կամ իրավական իրավունք չեն ունեցել այն պայմանագրով ճանաչելու մեր դարավոր թշնամու սեփականություն: Արևմտյան Հայաստանի տարածքները հազարամյակներ շարունակ, ինչպես նաև հիմա, պատկանում են միայն այդ տարածքներում ապրող արևմտահայերի ներկա սերունդներին, որոնք միլիոններով աշխարհասփռված են, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին:

Ռ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ