ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


m Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանում Հարավային Կովկասի հարցերով զեկուցող տիկին Լիդիա Փոլֆերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում կողմերը անդրադարձան Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա վիճակին ու զարգացման հնարավորություն ներին: Մ.Հարությունյանը փաստեց, որ պաշտպանության և անվտանգության բնագավառում ՀՀ զինված ուժերը որդեգրել են բոլոր շահագրգիռ երկրների հետ համագործակցություն զարգացնելու հստակ ուղեգիծ: Անդրադառնալով ՀՀ պաշտպանական բարեփո- խումներին, Պաշտպանության նախարարը ասաց, որ ՀՀ ԶՈՒ-ում ժողովրդավարական մեխանիզմների կատարելագործումն ընթանում է հաստատուն քայլերով և սահմանված ժամկետներում: Հանդիպման վերջում քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ: m Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հոկտեմբերի 18-ից 21-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում է Միքայել Հարությունյանի հանդիպումն իր պաշտոնակցի` գեներալ - գնդապետ Լեոնիդ Մալցևի հետ: Երկու երկրների պաշտպանական գերատեսչություների ղեկավարները քննարկելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կստորագրվի երկկողմ ռազմական համագործակցության 2008թ. պլանը: m Նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգում մեկնարկած «Արձագանքն արտակարգ իրավիճակներին և առաջնահերթ բուժօգնության կազմակերպումը» թեմայով միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄՆ է գործուղվել ՀՀ ՊՆ երկու զինծառայող: m ՀՀ պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև երկկողմ համագործակցության 2007թ. ծրագրի շրջանակներում, ս.թ. հոկտեմբերի 14_ից 27_ը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Սոլնեչնոգորսկում (ՌԴ) կմասնակցեն «Սենեժ-47» միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացին: m ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը հոկտեմբերի 15_ից 16-ը մասնակցեց Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին: