Այս մեկն էլ  դիպլոմ է գողացել 


 

Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները, փաստաթղթերի հափշտակություն կատարելու կասկածանքով, օրերս բերման են ենթարկել Հովտաշատ գյուղի 22-ամյա մի բնակչուհու:

Պարզվել է, որ վերջինս հյուրընկալվելով Երևանի շտապօգնության կայաններից մեկում բուժքույր աշխատող ընկերուհու տանը` նա հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է ընկերուհու` Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի դիպլոմը:

Հափշտակվածն առգրավված է:

Դիպլոմի գողը ստորագրությամբ բաց է թողնվել: Իսկ թե նրան ինչի համար է պետք եկել ուրիշի անվանբ դիպլոմը` կպարզի հետաքննությունը: