ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ` ՎԱՐՉԱՊԵՏ 


 

Իշխանական «կուլիսներում» արդեն հստակեցվել է այն հարցը, թե ով է փոխարինելու Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում: Չի բացառվում, որ մինչև նախագահական ընտրությունները, ինչպես տարիներ առաջ տեղի ունեցավ Ռուսաստանում, Սերժ Սարգսյանն արձակի կառավարությունը: Սա համարվում է ամենահարմար տարբերակներից մեկը, ինչը հնարավորություն կտա նախագահին ընտրությունների գնալ թարմացված թիմով:

Նոր կառավարությունն, ասում են` գլխավորելու է տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով ամենահարմար և ամենաընդունելի թեկնածուն է համարվում բոլոր ուժերի համար: Հայտնի է, որ վերջին աղմկահարույց բացահայտումներից հետո, որոնք դեռ շարունակվում են, նախագահը չափազանց դժգոհ է վարչապետի գործունեությունից, հետևաբար նրա պաշտոնավարման շարունակումն այլևս համարվում է աննպատակահարմար: Հենց այս բացահայտումների համատեքստում էլ Տիգրան Սարգսյանը կհեռանա վարչապետի պաշտոնից` նորից զբաղեցնելով Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: