ԳԵՆԵՐԱԼԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՎՐԱ 


 

Գյումրուց մեզ տեղեկացրեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը խիստ զայրացած է և պատրաստվում է առաջիկա օրերին Գյումրի մեկնել` «դաս տալու» նորընտիր քաղաքապետին: Բանն այն է, որ կամենալով լիովին ազատվել Վարդան Ղուկասյանի նշանակած կադրերից և դրժելով կադրային ջարդ չիրականացնելու սեփական խոստումը, Բալասանյանն աշխատանքից ազատել է նաև տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանին, ով նաև ԵԿՄ մարզային կառույցի ղեկավարն է: Շնորհիվ Վարդան Ղուկասյանի և Յուրա Ալեքսանյանի, երեսունից ավելի ազատամարտիկ տեղավորվել է աշխատանքի, լուծել իր նվազագույն սոցիալական պահանջները: Հիմա Բալասանյանն, ըստ էության, առանց աշխատանք է թողնում ազատամարտիկներին:

Քաղաքապետի մամուլի խոսնակը հաստատել է այս լուրը և ավելացրել, որ հիմա իրենք փնտրում են այնպիսի մարդու, ով կհամապատասխանի համայնքային ծառայողի որակավորմանը: Բայց «փնտրելու» գործընթացն իրականացվում է ոչ թե օրենքի սահմաններում, մրցույթ հայտարարելու ճանապարհով, այլ` սեփական նախասիրություններով և ցանկություններով: