Հնար են գտել 


 

Մանկապղծություն կոչվող չարիքը կանխելու մի ճար կարծես գտել են Արևմտյան Ավստրալիայում: Նահանգի իշխանությունները համացանցում հրապարակել են իրենց հայտնի բոլոր այն անձանց տվյալները, ովքեր բազմիցս դատապարտվել են` անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների համար:

Առաջին փուլում հրապարակվել են 9 մարդու անուններն ու լուսանկարները, որոնց գտնվելու վայրը ոստիկաններին հայտնի չէ: Դրանից զատ, հատուկ նոր ծառայության օգնությամբ ծնողները կկարողանան պարզել, թե արդյո՞ք իրենց շրջակայքում չեն ապրում մանկապղծության համար դատապարտվածներ: Եթե ապրում են, ապա օգտատերերը կարող են ստանալ նրանց լուսանկարները, հասցեները և այլ տվյալները:

Կառավարության այս նախաձեռնությունը, սակայն սխալվելու և ինքնադատաստանի վտանգ է առաջացրել (գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Ստացվում է երկսայրի սուր, երեխաներին պաշտպանել այլասերվածների՞ց, թե՞ նրանց փրկել հնարավոր հաշվեհարդարներից կամ կանխել հնարավոր շփոթմունքը: