Անհաջող կատակ կամ ողբալի սխալ 


 

Եվրախորհրդին հանձնված Նոբելյան մրցանակն այսպես է որակել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը:

- Ես կարծում եմ, որ դա ողբալի սխալ է: Նոբելյան մրցանակը միշտ շնորհվել է որոշակի անձանց` կոնկրետ գործունեության համար: Մրցանակը կազմակերպության, այն էլ` բյուրոկրատական կազմակերպության շնորհելը, նշանակում է կորցնել մրցանակը: Չգիտեմ` կհանդգնի` ովևէ մեկը` այն ստանալ,- ասել է Կլաուսը:

Այս հայտարարությունից ժամեր առաջ նրա մամլո խոսնակը հաղորդել էր, որ «նախագահը դրան չէր հավատում և պնդում էր, թե այդ որոշումը կատակ է»: Սակայն նրա կատակելու տրամադրությունը մեկեն հիասթափության է վերածվել, երբ արդեն պաշտոնական հաղորդագրությունն է լսել:

Վացլավ Կլաուսը անկեղծ թերահավատի համբավ է վայելում և կանոնավորապես հանդես է գալիս ի պաշտպանություն Չեխիայի ինքնիշխանության` ընդդեմ Բրյուսելի վերազգային լիազորությունների ընդլայնման: