Փող էլ կտանք, միայն թե հեռացեք


Մարդասպաններին, չարագործներին ու մյուս բոլոր օրինախախտ արտասահմանցի եկվորներին 1500 եվրո կտրամադրվի` եթե պատիժը կրելուց հետո նրանք հեռանան Մեծ Բրիտանիայից (գրել է The Daily Telegraph թերթը)£ Երկրի կոալիցիոն կառավարությունը ձգտում է բեռնաթափել հանցագործներով լեցուն բանտերը և երեք անգամ ավելացրել է ֆինանսավորումն այն կալանավորների համար, ովքեր պատրաստ են ազատ արձակվելուց հետո իրենց հայրենիք վերադառնալ£ Նրանք, ովքեր համաձայն են Բրիտանիայից մեկնել` պատժաժամկետը լրանալուց 9 ամիս առաջ, ավելի մեծ գումար կստանան` քան նրանք, ովքեր բանտարկությունը կկրեն մինչև վերջ£ Սպասվում է, որ ամեն տարի հարյուրավոր կալանավորներ կցանկանան օգտվել այդ հնարավորությունից, սակայն բրիտանացի հարկատուների համար դա միլիոնավոր ֆունտեր կարժենա£ Նախկին հանցագործները հենց տեղում կստանան 500 ֆունտ և 1000 ֆունտ էլ` հայրենիք հասնելուց հետո` եթե բրիտանական արտագաղթի մարմիններին կարողանան բացատրել, թե որտեղ են ծախսելու այդ գումարը£ Իսկ դա կարող են ծախսել, դիցուք` արդարացվելու նպատակով, սեփական բիզնես սկսելու կամ բուժման համար. սակայն բրիտանական իշխանության ներկայացուցիչ ներն առայժմ չեն կարող ասել` իրենք հնարավորություն ունենալո՞ւ են վերահսկել այդ գործընթացը£