Օրհնված աթոռը


ԲԱԶՄԱԹԻՎ հայ նշանավոր այրերի համար հրազատ էր մեր «Ավանգարդ» թերթն ու, իհարկե` խմբագրությունը£ Կոմերիտական կյանք բաժնի վարիչ, գյումրեցի Սերգեյ Բալասանյանը շատ էր սիրում տարբեր խնդիրների շուրջ զրուցել նրանց հետ, մեկնաբանություններ անել£ Նրանցից մեկն էլ բարձրահասակ, թիկնեղ, գեղեցիկ արտաքինով, ժպտերես, մեծ հումորով օժտված Կարեն անունով երիտասարդն էր£ Զրույցներից մեկի ժամանակ` - Օղուլ, էդ ուղեղով դու քարտուղար կդառնաս,¬ ասաց Սերգեյը£ - Չէ հա, ընկեր Բալասանյան, ինձ ո՞վ… - Ժողովուրդը, օղուլ, ժողովուրդը,¬ հաստատակամորեն իր կարծիքը պնդեց փորձառու ավանգարդցին£ Գյումրեցի Սերգոն չսխալվեց£ Առժամանակ անց Հայաստանի Հանրապետության Կոմկուսի առաջին քարտուղար նշանակվեց մեր Կարենը£ Ժողովուրդը սիրեց իր ղեկավարին, դարձրեց իր կուռքը£ Կարեն Սերոբիչի աշխատանքային, ղեկավարման ամբողջ ծրագրերը ժողովրդի ու ազգի շահերից էին բխում£ Խանութները լցվեցին սննդամթերքի առատությամբ. գները` մարդկանց գրպանին մատչելի£ Արտադրության, շինարարության, գյուղատնտեսության, գիտության ու արվեստի ծաղկում... Չէ, հոգսերը, անելիքներն ու դժվարությունները հաղթահարելը երբեմն նեղսրտեցնում էին քարտուղարին, մանավանդ, որ շատ հարցեր պետք է լուծվեին Մոսկվայի ղեկավարների համաձայնությամբ£ Առջևում Արփա-Սևան, Մասիս¬Նուռնուս, Իջևան-Հրազդան թունելաշինարարությունների ավարտի հոգսն էր£ Օրավուր ավելանում էր բնակարամուտների թիվը£ Նրա աչքից չվրիպեց բազմազավակ, հայ մեծ բանաստեղծ Հովհ. Շիրազի սոցիալական ծանր պայմանները. մայրաքաղաքի կենտրոնում արտահերթ նոր բնակարան հատկացրեց, շատ հարցերում սատար կանգնեց£ Թեև մայրաքաղաքը խտանում էր ազգաբնակչությամբ, բայց գործազրկության խնդիր չկար£ Օրինաչա փորեն ավելացան Երևանի տրանսպորտային հոգսերը£ Հեշտ չէր Մոսկվային համոզել, որ մայրաքաղաքը ստորգետնյա անցուղիների կարիք ունի£ Դա ապացուցելու համար նա օգտագործեց իր հնարամտությունը, որը մեզանից շատերին է հայտնի£ Նախաձեռնությունը պսակվեց հաղթանակով£ Հետագայում գետնուղիները դարձան այն, ինչ որ ծրագրավորել էր Հայաստան երկրի ղեկավարը£ Իրար ետևից շահագործման հանձնվեցին մետրոպոլիտենի կայարանները, և սուլեցին գետնուղու գնացքները£ Կարեն Սերոբիչի բեղուն կենսագրության մասին շատերն են գրել, ու էլի կգրեն, քանզի նա չի մոռացվի, նրա անունն ու գործը կմնան Հայոց պատմության էջերում£ Բայց ես ուզում եմ ավարտել «օրհնված աթոռի» մասին պատմությունը£ Այն աթոռը, որի վրա միշտ նստում էր Կարենը` «Ավանգարդ»¬ի խմբագրություն գալուց, Սերգոն մի աննշան տեղ դրեց, որպեսզի այլևս ոչ ոք չնստի այդ աթոռին£ Բայց մեկ օր մի ուրիշ երիտասարդ էլ նստեց այդ աթոռին` չիմանալով դրա խորհուրդը£ Նա ևս քարտուղար դարձավ. Վիգեն Խաչատրյանն էր` կոմերիտմիության Երևանի քաղկոմի առաջին քարտուղարը£ Վերջին մարդը, որ նստեց «օրհնված աթոռին», Բաբկեն Վարդանյանն էր` ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղարներից մեկը£ Շուտով խմբագրությունը Պուշկինի թիվ 1 հնամաշ շենքից տեղափոխվեց Մամուլի նոր տուն, որի բոլոր սենյակները ապահովված էին նոր կահույքով£ Խմբագրության արխիվը տեղափոխելիս, մեքենայում բարձեցի նաև «Կարենի աթոռը»£ Խմբագիրս` Լևոն Մանուկյանը զարմացած հարցրեց. - Ա°յ աղջիկ, քո ինչի՞ն է պետք այդ հին աթոռը£ - Պետք է, ընկեր Մանուկյան,¬ ասացի,¬ սա «օրհնված աթոռ» է, «Կարենի» աթոռն է£ Երկար ժամանակ աթոռը խնամքով պահվում էր արխիվի սենյակում, այն նպատակով, որ երբ մեկ օր Կարեն Սերոբիչը գա խմբագրություն, նրան կառաջարկենք նստել իր «օրհնված աթոռին», բայց նման առիթ այդպես էլ չընձեռվեց£ Հայաստանի Հանրապետությունը անկախ հռչակվեց, ժողովուրդն իր սիրելի կուռքին մեկ այլ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի աթոռը նվիրեց£ Նորի վայելումը երկար չտևեց£ Հենց այդ նվիրյալ ժողովրդի անառակ որդիներից մեկն արյունով ներկեց դեռ օրհնություն չստացած Կարեն Սերոբիչի աթոռը£

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ