«Մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը» Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը զորավարժու


(հատված) Սիրելի° ենթասպաներ, սիրելի° զինվորներ. Այսօր ինչին ականատես եղանք, իրոք, շատ տպավորիչ էր: Սա ամենացայտուն ապացույցն է այն բանի, որ մեր բանակն ամեն ամիս, ամեն տարի կատարելագործվում է, դառնում` ավելի մարտունակ, ավելի կազմակերպված, ավելի կառավարելի և ավելի կարգապահ: Այն` ինչ մենք ունենք, բավարար է, որպեսզի մեր հավանական հակառակորդին կործանարար հարված հասցնենք, բայց մենք չենք բավարարվելու դրանով, մշտապես ավելացնելու ենք մեր զինված ուժերի կարողությունները, հնարավորությունները, սպառազինությունը, որովհետև հարևան հանրապետությունում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Իրենց բոլոր ձախորդությունները, բոլոր խնդիրները, որ ծագում են, նրանք կապում են հայերի հետ: Հակահայկականությունը դարձել է պետական քաղաքականություն: Նրանք իրենց ժողովրդին, ցավոք, պատրաստում են պատերազմի, մենք ընդհակառակը` մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարևորությունը: Մենք հրապարակավ ասում ենք` այո°, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթե կորոշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրը: ...Որպես Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Հանրապետության ղեկավար, սիրելի զինվորներ և սպաներ, ես խոստանում եմ, որ դուք որևէ բանի կարիք չեք ունենալու: Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, ինչպիսին հիմա էլ ունենք, մենք ունենալու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնայել մեզ համար ամենից թանկագինը` մեր զինվորների և սպաների կյանքը: Մեր ունեցածն ամբողջովին բավարար է, որպեսզի այսօր էլ կարողանանք պատվով կատարել մեր առջև դրված ամենակարևոր խնդիրը: Ամեն օր խոսում են պատերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992 թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր` խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում, և իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ` կարճ ժամանակում: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը... ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2010թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացի ների դիմումներն ու բողոքները քննարկելու և բարձրացված հարցերին արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերը` ժամը 12.00-ից մինչև 16.00-ն: Իսկ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում` Մոսկովյան 5 հասցեում: Հեռախոս` 52-34-86, 52-34-82: q ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունը աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով և Ուսանողության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել են եռօրյա համատեղ միջոցառումների ծրագիր: «Գնում ենք բանակ» կարգախոսով կազմակերպվեց ԲՈՒՀ-երի ուսանողների երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում` Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ, կայացած միջոցառումը ռազմահայրենասիրական ոգով համակեց ներկաներին: Իսկ այսօր, աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով, ՀՀ ՊՆ վարչական համալիրում համալսարանական զինակոչիկները կհանդիպեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն