ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Յուրաքանչյուրն` իր մոտիվներով Ասում են` ՀԱԿ¬ն ընդունել է «Երգ-երգոց» հաղորդաշարին մասնակցելու հրավերը` պայմանով, որ երգերը նվիրված լինեն մոնղոլ-թաթարների դարավոր անցյալին և ավազակապետություններին£ ՀՀԿ¬ն` ՀԱԿ¬ի վերջին հանրահավաքից հետո - Չէ¯, դուք կա°մ Եհովայի վկաներ եք (հրեաների ականջը կանչի) կա°մ էլ թուրքերի փաստաբաններ (օսմանների ոսկորները խշրտան)£ Երբ մեղադրում կամ հեգնում են նույնիսկ Տիգրան Մեծին Ժողովուրդ ¬ Լ. Տեր¬Պետրոսյան երկխոսությունից «Կովկասի գերուհին» ֆիլմի ոճով ԺՈՂՈՎՈՒՐԴ ¬ Ասում ես` մեր Նախագահը ռասիստ է, և Հայաստանի պետականությունը հազարամյակներով է չափում£ 4¬րդ դարից մեզ հասած աշխարհի քարտեզում առկա Հայկական մեծ պետությո՞ւնն էլ նա է հորինել£ Տիգրան Մեծի կայսրության փա՞ստն էլ նա է հորինել£ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Չէ, դա մեր թվարկությունից առաջ Քսենոֆոնն է «հորինել», բայց նրա մատը խառը կլինի… Թոզ փչելու յուրահատուկ ձև Պատգամավոր «ընտրված» Ալիևի կինը որոշել է չկենակցել ամուսնու հետ` Արևմուտքին ապացուցելու համար, որ իրենց խորհրդարանում էլ «ընդդիմություն» կա£ Հետաքրքիր «բացահայտումներ» Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի շնորհիվ պարզվեց արծաթ¬դոլար կուրսի փոխարժեքը 2000 տարի առաջ£ Մասնավորապես, որ 30 արծաթը արժեր ուղիղ 9000 դոլար£ Որ «օյաղանան»` ճիշտ գնահատական կտան Ըստ քաջատեղյակ աղբյուրների` Ադրբեջանի ընտրություններին հետևած միջազգային որոշ դիտորդների բերանից ոչ թե կոնյակի կամ օղու հոտ էր գալիս, այլ` նավթի… կներեք` նավթադոլար ների£ Այդ պատճառով նրանց մի մասի նախնական զեկույցը հետևյալ բովանդակությունն ուներ. «Ընտրությունը խաղաղ անցավ ու անաղմուկ, Կար սարսափած ընդդիմություն ու «կողմնացույց», Հետևաբար` էլ ի¯նչ բողոք, էլ ի¯նչ հավաք կամ նստացույց»£ Միլի՞, մինի՞, թե՞ «մուլտիկ» մեջլիս ԱՄՆ ¬ը հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին£ Իսկ առհասարակ, նոր խորհրդարանը որևէ չափանիշի համապատասխանո՞ւմ է. այն միլի մեջլիս չէ, այլ մինի մեջլիս` ալիևյան մուլտի խեղկատակների համար£ Ուրիշ զրո էին ուզում, այլ զրո ստացան Ըստ քաղաքագետների` Թուրքիայի «զրո խնդիր` հարևանների հետ» կարգախոսը հակառակ արդյունքը տվեց£ Խնդիրները բազմապատկվեցին, իսկ միջազգային արենայում սեփական պետության իմիջի անկման կորագիծն արդեն «ձգտում» է զրոյի£ Վերակենդանացման բաժի՞ն, թե՞ կրկին դիահերձարան Վերջապես, կոռուպցիայի դեմ լրջագույն պայքար սկսելու ենթատեքստում պաշտոնանկ արվեցին բարձրաստիճան պաշտոնյաներ£ Գրպանում 5 հազար դրամ չունեցող սրտի կաթված ստացած շարքային քաղաքացիները գոնե հիմա կհամարձակվե՞ն զանգահարել շտապօգնություն, թե՞ կրկին կգերադասեն մահանալ տանը£ Կամ «բոքսում» օրական 10-15 հազար կաշառք տալու հնարավորություն չունեցողները չե՞ն խնդրի «հումանիստ» բժիշկներին` իրենց վերակենդանացման բաժին տանելու փոխարեն միանգամից մտցնեն դիահերձարան£ Պաշտոնանկ արված առողջապահության փոխնախարարների արդարացումը - Ախր, մեր ժողովուրդը հիվանդությունների նկատմամբ հե°չ իմունիտետ չունի£ Պետպատվերի շրջանակներում տրվելիք դեղերը կամ վիրահատությունը «մի քիչ» ուշացնես, անմիջապես մեռնում են£ Վարկանիշ նկարողը կամ Ադիբեկյանի «աստեղային» ժամը Ըստ Ահարոն Ադիբեկյանի` կան փողեր մսխելու և փողեր հավաքելու ժամանակներ£ Հերթական ընտրությունները մոտեցնում են փողեր հավաքելու երանելի ժամանակները£ Հանկարծահաս սիրո պոռթկո՞ւմ Ինչու հանկարծ ագրեսիվ ՕԵԿ¬ական Հեղինե Բիշարյանը սիրեց ՀԱԿ¬ին£ Եթե ճիշտ է, որ կանայք ականջներով են սիրում, ապա պետք է ենթադրել, որ Լևոնը շարունակում է մնալ կանանց ականջների հմուտ «մասաժիստ»£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ