Հա՞ որ...


ՎԵՐԱՀՍԿԻՉ պալատի ուսումնասիրությունների աշխարհագրությունն ընդլայնվելով, հասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և պետության միջոցներից սնվող այս կառույցում նույնպես բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել£ Որպես փողեր լվանալու նպաստավոր տարբերակ, այստեղ որոշել ու հանրապետության մարզերում ընտրական թեմաներով դասընթացներ են կազմակերպել£ Առաջին հայացքից անմեղ ու սովորական թվացող սեմինարները հնարավորություն են տվել ավելի քան 2 միլիոն դրամ «գռփել»£ Ընդ որում, հաշվարկը նախօրոք այնպես է կատարվել, որ գումարներ են «տնտեսվել» թե° ճանապարհածախսին և թե° գիշերավարձին հատկացվելիք միջոցներից£ Ինչպես և կարելի է պատկերացնել, վերոնշյալը ՎՊ¬ի կատարած միակ բացահայտումը չէ, և պետության միջոցները սեփական գրպանում տեղավորելու բազմաթիվ այլ դեպքեր նույնպես հայտնաբերվել են ԿԸՀ¬ում£ Նախորդ տարի նկարահանված և 5 միլիոն 628 հազար դրամ արժեցած ընտրական թեմաներով ֆիլմի համար ընտրակազմակերպիչ կառույցում որևէ հաշվապահական ձևակերպում չի գտնվել և հաշվեկշռում ոչինչ չի ամրագրվել£ Հետաքրքիր է, որ այստեղ չարաշահումներ են արձանագրվում արդար (՞) ընտրահամակարգի կայացմանն ուղղված ձեռնարկներում£ Դժվար չէ կռահել, որ նման տեսանյութերն ու դասընթացներն իբր ընտրական համակարգի կատարելագործմանն են միտված, բայց ԿԸՀ¬ն հենց առաջին քայլն անելիս սայթաքել և Վերահսկիչի թակարդում է հայտնվել£ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ տեղի ունեցած ընտրություններից հետո նույնպես բավական հետաքրքիր տեղեկություններ են շարունակվում ստացվել` քվեարկության արդյունքների վերաբերյալ£ Հիմա էլ տասը ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությունն է տարածվել, որն ընտրություններն ամբողջությամբ կեղծված է հայտարարում` կոչ անելով չճանաչել քվեարկության արդյունքները ու նոր ընտրություններ կազմակերպել£ Առավել ուշագրավ է դիտորդների ամփոփումը, ում տարակուսանք հիշեցնող մի վերապահում կա առ այն, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր (այսինքն վերջին 20 տարիներին) առաջին անգամ ընդդիմության և ոչ մի ներկայացուցիչ խորհրդարան չի անցել£ Սույն աննախադեպ իրողությանը ծանոթանալուց հետո մնում է զարմանալ, թե ինչպես է միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ հավանություն տվել ընդամենը մեկ դար առաջ ծագած Ադրբեջանում կայացած քվեարկությանը£ ԸՆՏՐԱԿԱՆ հոգսերից ձերբազատված Բաքվի ախորժակը նորից է գրգռվել` հիմա էլ նոր գազատարներ ձեռք բերելու նկրտումներով£ Այս երկրի պետական նավթային ընկերության ներկայացուցիչները վերհիշել են Վրաստանի իշխանությունների հայտարարությունները մեր երկրի գազամատակարարումն ապահովող խողովակաշարի հնարավոր վաճառքի վերաբերյալ£ Վերհիշել են, ու պաշտոնական Թբիլիսիին առաջարկել` կոնկրետացնել խնդրի վերաբերյալ նախնական դիրքորոշումները£ Իսկ մինչ այդ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարն ավելորդ չի համարել նշել, որ Վրաստանի գազի շուկայի 70-75 տոկոսն իրենք են տնօրինում£ Ամենայն հավանականությամբ այս կերպ վերջինս ցանկացել է հուշել, որ ընդամենը մեկ խողովակաշարը տվյալ դեպքում ոչինչ չի փոխի£