Պաշտոնյաների երեխաներն արտերկրում չպետք է սովորեն

Գուցե մեր օրենսդիրնե՞րն էլ մտածեն այս մասին

Պետդումա այսպիսի օրինագիծ է ներկայացրել ՌԴ կոմկուսի ներկայացուցիչ պատգամավոր Վալերի Ռաշկինը: Օրենքի այս նախագիծն առաջարկում է պետական պաշտոնյաներին արգելել` իրենց անչափահաս զավակներին ուսումնառության ուղարկել արտասահման: Բացառություն կկազմեն միայն այն դեպքերը, երբ տվյալ պաշտոնյան աշխատանքի բերումով 1 տարուց ավելի գտնվում է օտար պետության տարածքում:

Օրինագիծն օրենքի ուժ կստանա 2017 թ. հունվարի 1-ից (տեղեկացրել է ՏԱՍՍ-ը):

Նույն առաջարկը, դարձյալ կոմունիստ մեկ այլ պատգամավորի կողմից, ներկայացվել էր դեռևս 2013 թ., սակայն այն ժամանակ դա մերժվել էր: Հիմա արդեն ընդունելի է: Ու իսկապես պետության, երկրի շահերից բխող առաջարկ է: Պաշտոնյաների զավակներն իրեն ծնողների ծաղկեցրած կամ ավիրած երկրում պիտի ապրեն: Բացի այդ, պաշտոնյաների գումարներն օտար երկրներում չեն մխսվի: Եվ, ամենակարևորը` գոնե իրենց երեխաների որակյալ կրթության համար իրավություն ունեցողներն ավելի բծախնդիր կլինեն կրթական համակարգի նկատմամբ: