ՓՈՔՐ ԲԵՄԻ ՄԵԾ ՀՈՒՅԶԵՐԸ


Մինչ Եվգենի Տագանովի «Ադել» պիեսի ներկայացման (բեմադրիչ` Դավիթ Բարխուդարյան) սկսվելը, ռուսական թատրոնի Փոքր բեմի սրահում նկարիչ Արթուր Հարություն յանի ձևավորած միջավայրի ընդհանուր տպավորությամբ, փորձում եմ կռահել մատուցվելիք թատերախաղի կենսոլորոտը: Հնարամտորեն «ընդարձակելով» մեղմ ասած` անհարմար տարածքը` Հարությունյանը կարողացել է ստանալ բարձիթողի աղքատիկ ամառանոցային անտառատնակի ու նրա մերձակայքի բեմական համարժեքը կենցաղային ամենաբնորոշ պարագաներով ու մանրիկ կեչիներով: Հայտնվում է Զախարով-Ռոբերտ Հակոբյանը, հուսալիորեն կարգավորում նեղլիկ կամրջակի տախտակները, անցնում դեպի իր անշուք քողտիկը, հոգնաբեկ դժկամությամբ դատարկում ուսապարկի պարունակությունը` ինքն իրեն տրամադրելով նախածրագրված գործունեությանը: Երբ բերված տասնյակ հաստափոր գրքերից մեկը աթոռակ դարձրած նստում է գրամեքենայի առջև և բարձրաձայնելով չխկչխկացնում, անմիջապես գլխի ես ընկնում, որ միջին տարիքի այս հերոսը ռուսական հնագույն պատմության ուսումնասիրությամբ տարված մի գիտնական է, ով քաղաքի աղմուկից այստեղ ապաստանելով` մտադիր է հանգիստ խորասուզվել իր գործի մեջ: Ձիու խրխինջի լսվելուն պես անսպասելիորեն ներխուժում է ձիավարության համազգեստով առանձնակի գրավիչ Կրիստինա-Էլիտա Սանակոևան, բարձր բարեկեցության մեջ թրծված ինքնավստահ ամբարտավանությամբ հորդորում Զախարովին որսալ իրենից փախած կամակոր ձիուն: Հակոբյանի հերոսը, ասես, չի էլ նկատում սլացիկ գեղեցկուհուն, ով անհանգիստ համառությամբ հոնորար է աՀայրենանվեր ու ազգաշահռաջարկում` նույնիսկ «աղաչում եմ» արտաբերելիս հրամայական հնչերանգն ու կեցվածքը չփոխելով: Անկոչ հյուրից գլուխն ազատելու համար Զախարով-Հակոբյանը, ընդգծված չկամությամբ, ի վերջո ենթարկվում է նրան` վերադարձին որսալով բջջային հեռախոսով հնչեցրած ծեքծեքուն բառերի սիրազերծ զրնգոցը` քամահրանքով ոտքից գլուխ չափում ինքնագոհ «ամազոնուհուն», ով հպարտանում է իր երիվարի արժանիքներով. «Ադել` նշանակում է ազնվաբարո. ոչ մի բռնություն չի հանդուրժում, ինչի համար էլ սիրում եմ նրան»: Վերջապես Զախարովը ձեռնարկում է ընդհատված մտքի շարունակությանը. «Վլադիմիրը փորձեց նոր արշավանք կազմակերպել…»: Ձիու դոփյունի մոտեցող ձայնը նոր հարկադիր պարապուրդն է ազդարարում: Հանձին սրալեզու, արտասովոր Զախարովի բարեկեցիկ միապաղաղությունից ելք փնտրող Կրիստինան հետաքրքրաշարժ զվարճության հնարավորություն կանխազգալով` խոստացածից ավելի «հոնորար» է տալիս 10 րոպե նրա քողտիկում` ամառանոցային մոդայապերճ ավանի գլխավոր փլատակում մնալու դիմաց, փորձում է ծանոթություն հաստատել: Կամակոր «արքայադուստրը», խորացնելով որպես անվրեպ խայծ իր Ադելի գործոնը, այս անգամ էլ հարկադրում է «քեռի հայրիկ» Զախարովին համեստ ուտեստից մի կտոր հաց հյուրասիրել ձիուն: Աստիճանաբար աներևույթ մնացող Ադելը դառնում է կյանքի միանգամայն տարբեր հարթությունների վրա գտնվող այս երկուսին հարազատացնող մի գերբնական էակ: Ձգողական դաշտի աննկատ թանձրացմամբ` Զախարովի և Կրիստինայի միջև կամացուկ քանդվում է տարաբևեռ կեցության, ինտելեկտի ու գիտակցության շաղախով բարձրացած արգելապատնեշը: Իր կյանքի «ամենալուսավոր շրջանը» մեծահարուստ սիրեկան Շատալովի հետ օրինական ամուսնությամբ ոտքի դնող Կրիստինան, ասես բնազդաբար, նորից ու կրկին հայտնվում է Զախարովի «փլատակում»: Վերջինիս խայթոցներում ենթագիտակցաբար գտնում է ակնկալվող երջանկության իրական ապարժեքության հիմնադրույթները: Զեխ կյանքի հեռանկարը որքան մոտենում էր, իրատեսական դառնում, այնքան ուժգնանում էր ավելորդ շքեղություններից խուսափելու, դրանց կապանքներից ազատվելու նրա ցանկությունը: Զախարովի հետ զրույցները, հանդիպումները, ճշգրտելով կյանքի իմացությունը, երկընտրանքի առջև էին կանգնեցնում, որում` առաջին կարճատև ամուսնությունից հետո ինքն իրեն միայն ապավինող այս քմահաճ գեղեցկուհին դժվարանում էր կողմնորոշվել: Զախարովի կծու անբարեկրթությունը, մուժիկային կոպտությունը հանդիպումից հանդիպում ավելի են գրավում Կրիստինային, ով, կարծես, վարժված պիտի լիներ շատալովյան փքուն ապրելակերպի էլիտար հարաբերություն ների ներկայացուցչական սիրալիրության շոյանքին: Չզսպելով խորշանքը զախարովյան կենցաղից (ուսապարկին քսելով մաքրում է ձիու մտրակը, որին դիպչել են թափթփված ու աղտոտ քողտիկում ապրող Զախարովի մատները. լվացարանի մեջ է դատարկում իրեն առաջարկված սուրճը մետաղե բաժակից. զզվանք է զգում նախահարձակ մերձեցու մից…)` այնուամենայնիվ առավել հետաքրքրվում է տղամարդու իրեն երբևէ չպատահած այս տեսակով: Նրա հետ զրույցներում գտնում ոչ թե պարապ զվարճություն, այլ վարդագույն շղարշը կյանքի իր պատկերացումներից անգթորեն հեռացնող, գունազրկող ինչ-որ անհաղթահարելի ուժ: Պարբերաբար կլանվող ճշմարտության թույնի ներարկումներով, ի վերջո, իմաստազրկվում է կյանքի «ամենալուսավոր շրջանի» ակնկալվող հեքիաթը: Եվ նա, անսպասելիորեն, հարսանեկան զգեստով հայտնվում է «տարեց մուժիկի» անհրապույր տնակում, առաջին գիշերն անցկացնում Զախարովի գրկում: Տեսարանից տեսարան, ինտրիգող անցումներին կենսական համոզչականություն հաղորդող Հակոբյան-Սանակոևա զուգախաղով տարվելով (ի դեպ, սկսնակ դերասանուհին նկատելիորեն ձերբազատվել է ինքնահատուկ բարդույթավորվածության կաշկանդումից), հարաճուն լարվածությամբ հետևում ես կտրուկ փոփոխությունների տրամաբանական զարգացմանը: Չես հավատում, որ Սանակոևայի «կամակոր արքայադուստրը» կդիմանա անսովոր ու աղքատիկ նոր կենսակերպի փորձություններին: «Արտաքին աշխարհը» ժամանակ առ ժամանակ շատալովյան հեռախոսազանգերով ներխուժում է արտասովոր շրջադարձի տիրույթը, պղտորում խղճուկ կենցաղի իրական պատկերի կոնկրետացումից օրավուր բացահայտ գարշող Կրիստինայի միտքը, սպառնում սասանել դեռևս չամրապնդված սիրային դաշինքը: «Ես նման եմ ոտքերը կապած լողորդի, - խոստովանում է իր վերադարձին սպասող Կրիստինան Շատալովին, երբ սա զանգահարում է ակնհայտ հարկադրանքով որպես ամենահետին գեղջկուհի ամենօրյա անխուսափելի ու հոգետանջ մաքրություն անելու նվաստացուցիչ պահին: Դիմադրողականությունը նկատելիորեն նվազել է կենցաղային անհարմարություններից: Զախարովը երես չի տալիս քաղցր-մեղցր վերաբերմունքով, որով մշտապես շրջապատված է եղել: Ներքին խռովքի ինքնաբուխ բռնկմամբ, համատեղ կեցության տասներորդ օրը, մինչ Զախարովը կհանգստանար թախտին նիրհելով, նա մտածում է սպանել խստաբարո մուժիկին նրա իսկ ատրճանակով: Լսվում է Ադելի տագնապալի խրխինջը` առիթ դառնալով, որ ատրճանակը պարպվի պաշտպանվելու փորձ անգամ չարած կենդանու վրա: Կրակոցներից վեր է թռչում Հակոբյանի Զախարովը: Անմիջապես գլխի ընկնելով կատարվածի դրդապատճառը` խաղաղ քնքշությամբ փաղաքշում է երեխայի նման, պառկեցնում քնելու: Բայց… Ադելը, որը, ի զարմանս, խրտնում էր նախկին տիրուհուց, մերժում կարծես` նախընտրելով առաջին իսկ հպումից բարեհաճություն շահած Զախարովին: Ադելը, որը կապել էր նրան Կրիստինայի հետ, անարդարության ակամա զոհ է դառնում: Ներամփոփվում է Հակոբյանի հերոսը` անձնական երջանկության նախորդ ձախողման հոգեբեռը չթոթափած: Արտաքուստ անհամեմատ նրբանկատ ու սիրալիր` կորցնում է հոգեկան անդորրը, սթափվում արթմնի երազից: Անկարող այլևս դիմագրավելու անպաճույճ հարաբերությունների առօրյա փորձություններին` Սանակոևայի Կրիստինան վերադառնում է Շատալովի դղյակ: Կատաղութ յունը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել Զախարովը, լվացարանի կոնքի մեջ է շպրտում առաջին հանդիպման ժամանակ միտումնավոր մոռացված հեռախոսը: Հոգեկան անդորրը վերջնականապես կկորցներ, եթե հանկարծ, այս անգամ ավելի անսպասելի, չներխուժեր հարսնահանդերձ Կրիստինան… Նրանք այլևս անկարող են ապրել անջատ-անջատ: Իսկական սիրո հաղթանակը զվարթացնում է հանդիսատեսին, որը այլևս չի կասկածում զգացմունքի առաջնայնությանը ամենաբարձր, բայց անթրթիռ բարեկեցությու նից: Փոքր բեմի կամերային միջավայրում հաստատված մտերմությամբ, սիրային ներկայացված պատմության հուզառատ ներգործությամբ համակված հանդիսասրահում փորձում եմ «Ադել»-ի շուրջ երկխոսություն կայացնել առավելապես թերլեմեզյանցիներից կազմված հանդիսատեսի և երկու դերակատարների միջև: ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը, նորավարտ ներկայացման հոգեբանական հենքի հիմնական ծանրության լարվածությունը չթոթափած, սիրահոժար պարզաբանում է պիեսի և բեմադրության ինչ-ինչ կարևորագույն տարբերությունների նպատակամղվածությունը: Նրա անմիջականությունը փոխանցվում է թատրոն երևույթի ինքնահատուկ գաղտնիքներին անտեղյակ ուսանողներին, որոնցից ոմանք ապագայի բեմանկարիչները գուցե դառնան: «Փողի մեջ չէ իսկական երջանկությունը» հայեցակետով ծավալվող քննարկումը երկուստեք անկեղծանում, խորանում է: Այնպիսի տպավորություն եմ ստանում, կարծես Զախարովը շարունակում է կյանքի իր փորձառությունը փոխանցելով ավարտված պատմության պասիվ մասնակիցը դարձած մանկամարդ օրիորդներին (գուցե` Կրիստինայի հոգևոր քույրերին), հատուկենտ երիտասարդներին` իմաստնացնել, իրական արժեքները տարբերակելու անհրաժեշտության գիտակցությունը ամրապնդել նրանցում` հանուն վաղվա գեղեցիկ ապրելակերպի: ... Ադել, այսինքն ազնվաբարո` մեխվում է անփորձ ներկաների մտքում գլխավոր ատաղձը մարդկային փոխհարաբերությունների: Բազմաբարդ հոգեբանական ելևէջներով, աֆորիստիկ, հեգնախառն խոսքով հատկապես տպավորվող այս պատմության լավատեսական հանգուցալուծման հավատի համար իրենց երախտագիտությունը արտահայտե լով` մտախոհ ու բավարարված հեռանում են թատերակախարդանքից չազատագրված թերլեմեզյանցիները: Արվեստի վեհացնող ներուժի կենդանի հմայքը տանելով իրենց հետ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ