Նույն ընթացքում


Շարունակվել է պետական գանձարանից հափշտակված շուրջ 17 մլն ռուբլու պատմությունը, որի մեջ մեղադրվում են բժշկա¬ատամնաբուժական համալսարանի պաշտոնյաները£ ՌԴ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել բուհի պրոռեկտոր Էռնեստ Բազիկյանին, ամբիոնի ընթերակա Շալվա Շիմշելաշվիլիին և բուժտեխնիկայի վաճառքով զբաղվող «Սատելիտ Գրոուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Նիկոլայ Դորելին առնչվող գործը£ Համալսարանը պետբյուջեից 52 մլն ռուբլի է ստացել` բազմաֆունկցիոնալ 25 հատ համակարգիչ ձեռք բերելու համար£ Հետաքննության վարկածով` ամբաստանյալներն ամբիոնում տեղադրել են միայն 17¬ը, իսկ 5¬ի փոխարեն տեղադրվել են այդ համակարգիչների տեսքով կաղապարներ, որոնք բնականաբար օգտագործման պիտանի չեն£