Աչքը` ատամի դիմաց


«Ակն ընդ ական, ատամն ընդ ատամ» սկզբունքով է իր գործընկերոջը պատժել 30-ամյա մոսկվացի ատամնատեխնիկը£ Հիվանդից ստացած փողերը 43-ամյա վիրաբույժի հետ չկիսելով, տրավմատիկ ատրճանակով հանել է հակառակորդի աչքը£ Բժիշկների մենամարտը տեղի է ունեցել մոսկովյան Վուչետիչի փողոցում գտնվող ատամնաբուժարանում£ Միջադեպի նախօրյակին դիմա-ծնոտային վիրաբույժ Խայրուլա Նիգմատովն արհեստական ատամների պատվաստի դիմաց այցելուից ստացել է 37 հազար ռուբլի և չի ցանկացել այն կիսել ատամնետեխնիկ Դմիտրի Զախարովի հետ£ Վեճը ծեծկռտոցի է հասել, որի ընթացքում Զախարովն ատրճանակն է գործի դրել, իսկ նրա հակառակորդը զինված է եղել սուր հերձադանակով£ Ատրճանակն, իհարկե, ավելի արագ է գործել, և ռետինե գնդակը խրվել է ակնախոռոչի մեջ£ Կրակոցի աղմուկից վրա հասած մյուս բժիշկներին չի հաջողվել փրկել 37 հազարի զոհ իրենց գործընկերոջ տեսողութ յունը£