Ինչու է լռում Տիմոշենկոն


Ուկրաինայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան կառավարության նիստից հետո հայտարարել է, որ վարչապետ Յուլյա Տիմոշենկոն պատրաստվում է դիմել երկրի ազգաբնակչությանը (հաղորդել է խiչՈ¬ն)£ - Նա չի լռի... Ես հանդիպել եմ նրա հետ, նրա հետ հանդիպել է խմբակցությունը£ Յուլյա Վլադիմիրովնան հիմա պատրաստվում է հրապարակային ելույթի, որովհետև մենք համաձայն չենք ընտրությունների արդյունքների հետ,¬ ասել է Դենիսովան£ Նախարարի խոսքերից կարելի է ենթադրել, որ Տիմոշենկոն չի պատրաստվում ճանաչել իր պարտությունը, որովհետև` «զանգվածաբար կեղծիքներ են եղել»£ Անցյալ հինգշաբթի Յու. Տիմոշենկոն ընտրություններից հետո առաջին անգամ հանդիպել է մարդկանց հետ. նա վարել է կառավարության նիստը£ Ընդ որում, նախագահի ընտրությունների արդյունքների մասին նա ոչինչ չի ասել և խուսափել է հանդիպել լրագրողների հետ£ Դեռևս փետրվարի 8¬ին նա պատրաստվել է մամուլի ասուլիս հրավիրել, սակայն հետո հրաժարվել է£ Հայտնի է միայն, որ ըՇՁ¬ը հրաժարվել է ճանաչել իր առաջնորդի պարտությունը և հայտարարել է ընտրաքվեները վերահաշվարկելու վճռականութ յան մասին. բնականաբար` այն տեղամասերում, որտեղ հաղթել է արդեն նախագահ հռչակված Յանուկովիչը£