Քաղաքական աննրբանկատություն


Ուկրաինայի` արդեն էքս համարվող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի համախոհներից մեկը` Ուկրաինայի նախկին արտգործնախարար Բորիս Տարասյուկը, վրդովմունք է հայտնել` որ որոշ տերությունների ղեկավարներ շտապել են շնորհավորել Յանուկովիչի հաղթանակը` չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը£ Նման վերաբերմունքը նա որակել է անբարեբարո` չթաքցնելով, որ նկատի ունի նաև Բարաք Օբամային ու Դմիտրի Մեդվեդևին£ - Հնարավոր է` Տարածաշրջանների կուսակցության մամուլի ծառայությունը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն£ Եթե այդպես է, ապա իմ կարծիքով դա անբարոյություն է երկրների ղեկավարների կողմից, քանի որ դեռ չկան ընտրությունների պաշտոնական արդյունքները,¬ հայտարարել է նախագահական խմբակցության անդամ, պատգամավոր Տարասյուկը (տեղեկացրել է REGNUM գործակալությունը)£ Իսկ ընտրություններից 4 օր հետո Յանուկովիչին շնորհավորել էին ԱՄՆ¬ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարներ Նիկոլյա Սարկոզին ու Հորստ Քելերը, ԵԽ նախագահ Վան Ռոմպայը, Լեհաստանի և Վրաստանի առաջնորդներ Լեխ Կաչինսկին ու Միխել Սահակաշվիլին£ Նրանցից մի փոքր առաջ Յանուկովիչի հաղթանակը շնորհավորել էր Դմիտրի Մեդվեդևը£