Յանուկովիչ. «Ռուսաստանի հրահանգով չեմ աշխատելու»


CNN¬ին տված իր հարցազրույցում Ուկրաինայի նորընտիր նախագահը ներկայացրել է երկրի ղեկավարի պաշտոնում իր դիրքորոշումը` հավաստիացնելով, որ ինքը Կրեմլի խամաճիկը չէ և խոստանալով համագործակցել ՆԱՏՕ¬ի, ԵԽ¬ի հետ ու կայունացնել Ռուսաստանից էներգամատակարումը£ Նա սկսել է նրանից, որ իր մրցակցուհի Յուլյա Տիմոշենկոյին կոչ է արել ճանաչել ընտրությունների արդյունքները£ Ինչպես հայտնի է` վերջինս հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել այդ արդյունքներն ու անելու է ամեն ինչ, որպեսզի 3¬րդ փուլ լինի£ - Այս երկիրը վերջին հինգ տարվա ընթացքում ժողովրդավարական էր, և դա ապացուցվեց նորից` այդ ընտրություններում,¬ ասել է Յանուկովիչը£¬ Յուլյա Տիմոշենկոն դավաճանում է իր «նարնջագույն հեղափոխության» սկզբունքներին` պարտությունը ճանաչել չցանկանալու պատճառով£ Արևմուտքի հայացքով Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող նորընծա նախագահը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի առաջնորդվել Ռուսաստանի թելադրանքներով. - Իմ քաղաքականությունը հիմնվելու է և° Ռուսաստանի, և° Եվրոպական միության հետ փոխադարձ հետաքրքրությունների և բարի հարաբերությունների վրա£ Բայց որոշումներ ընդունելիս ես ամենից առաջ ղեկավարվելու եմ ուկրաինացի ժողովրդի հետաքրքրություններով£ Նա մասնավորեցրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կարևորում է էներգակիրների կայուն մատակարարումը, իսկ ԵԽ¬ի հետ կցանկանար ազատ առևտրի համաձայնագիր կնքել£ ՆԱՏՕ¬ի առնչությամբ նա վճռական ոչինչ չի ասել` ո°չ կողմ, ո°չ դեմ. նշել է միայն, որ շարունակելու է «համագործակցել ՆԱՏՕ¬ի հետ, բայց դաշինքում ընդգրկվելու հարցը պետք է հանրաքվեով որոշի Ուկրաինայի ժողովուրդը»£