ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ¬ 80 ԻՆՔՆԱՏԻՊ ԵՐԱԺՇՏԱԼԵԶՎԻ ՀԵՏԱԳԻԾԸ Ինքնարժևորման տոնավաճառ


Նախորդ տարվա փորձառությամբ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «ARTEXPO» արվեստների ցուցահանդեսն այս անգամ եռակի հետաքրքրություն էր առաջացրել թե° մշակութային կառույցների, թե° մայրաքաղաքի բնակչության շրջանում£ 20-ի փոխարեն ՀՆՄ Մեծ ցուցասրահում իրենց մշակութային արտադրանքն էին ներկայացնում պետական և հասարակական 53 կազմակերպություններ£ Տաղավարների երկշարք շքահանդեսը «Հայֆեստ»¬ից և «Թատրոն-x »¬ից փոխանցվելով արդի մշակութային կյանքում հաստատված մյուս թատերական, կինո և երաժշտական տասնյակ փառատոներին` հասնում էր թանգարաններին£ Դիմահայաց պատի երկայնքով ներկայացնում էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը` մի քանի տասնյակ հրատարակություններում վերջին տարիներին իրականացրած հնագիտական պեղումների հանրաճանաչման կարոտ արդյունքները ամփոփած£ Ի դեպ, ՀՆՄ Նկարչի տան երկրորդ հարկի ցուցասրահում, դրանց սլայդ-շոուի հավելյալ ցուցադրությամբ, անհամեմատ լիարժեքացավ գործունեությունը մի շարք այլ կազմակերպությունների£ Արամ Խաչատրյանի և Երվանդ Քոչարի տուն¬թանգարանների, «Ավանդական տոների վերածնունդ» և «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» ՀԿ¬ների, Տեղեկատվական¬վերլուծական և Նորարար փորձառական արվեստի կենտրոնների… Սեղմ անդրադարձում անկարելի է մանրակրկիտ գնահատել երկօրյա բովանդակությունը «ARTEXPO» օտարանուն (միջազգային ընդգրկման պարագայում գուցե միայն արդարացված) մեծածավալ ցուցահանդեսի£ Մարդկային հոծ բազմության մեջ առնված նեղլիկ տաղավարներում ԶԼՄ¬ների ներկայացուցիչներն անգամ ի զորու չէին տևական «կանգառներ» իրենց թույլ տալու` գոհ մնալով, որ համակարգչային կամ հեռուստա¬էկրաններից, հատուկենտ գերժամանակակից սարքավորումներից հորդող բազմազան տեղեկատվությամբ հետաքրքրվում էին այցելուներից շատերը` բեռնված հուշաթերթիկներով ու իրենց տրամադրվող խորհրդանշական փոքրիկ ընծաներով£ Առանձնակի ոգևորությամբ էին նրանք մասնակցում «Կամար» մշակութային էլեկտրոնային թերթի, Հրանտ Մաթևոսյանի նորընծա երկհատորյակի, «Նանե իշխանուհու կամուրջը» վիպակի ու ՆՓԱԿ¬յան «ցուցանմուշ ների» շնորհանդեսներին, հայկական ուտեստների համտեսմանը, «Ձմեռային փառատոն-2009»¬ի մրցանակաբաշխությանը£ Ուշագրավ է, որ մշակույթի նախարարն ինքը ակտիվ մասնակցում էր ամենատարբեր միջոցառումներին (ի տարբերություն մշակութային խոշոր կառույցների որոշ պարագլուխների, ովքեր «ARTEXPO-2010»¬ի առաջին այցելուին` ՀՀ նախագահին յուրատիպ հաշվետվություն տալուց հետո այլևս ոտք չդրեցին Նկարչի տուն£ Մշակութային ներկա ներքին դաշտի մեկտեղված համապատկերում ուշի¬ուշով ներգրավված լինելով, կարծում եմ, տիկին Պողոսյանը ռեալ հնարավորություն ունեցավ մեկ անգամ ևս դասդասելու և արժևորելու մեզանում գործող բազում կառույցների հիմնական գործունեությունը, առկա կնճռոտ հիմնախնդիրները£ Ընթացիկ մշակութային առօրյան բարեխնամ լուսաբանողներս, այդուհանդերձ, «ARTEXPO-2010»¬ի երկօրյա ռիթմում դժվարացանք վեր հանել ռեալ լծակները ազգային արդի մշակութային արտադրանքի բարոյահոգեբանական, գեղարվեստական որակի բարձրացման£ Ընդհանուր դրական տեղաշարժը խթանող գործարարական շահագրգռվածության նոր հուսադրող նշաններ չփայլատակեցին ո°չ Նկարչի տան ցուցասրահներում, ո°չ էլ «Artbridge»¬ի կողմից սպասարկվող ստեղծագործական սրճարանում£ Լավագույններ ճանաչված 3 տաղավարների («Հայֆեստ»¬ի, «Նարեկացի» արվեստի միության և Հովհ. Թումանյանի տուն¬թան գարանի) կողքին մոտ մեկ տասնյակ ուրիշներն էլ կարելի էր խղճի մտոք դնել£ «Գրքի գովազդի և տարածման հայկական ասոցիացիայի» նախագահ Ռիչարդ Գիդաչյանի աշխարհի 13 լեզուներով հրատարակած «Բարեկենդանը» պատկերազարդ հեքիաթը, որ ձեռքից ձեռք էր անցնում «ARTEXPO»¬ում, բոլոր չափանիշներով միանգամայն մրցունակ էր մյուսների ներկայացրած գրահրատարակչական արտադրանքին£ Իրագործվող կրթական ծրագրերի նպատակասլացությամբ Թումանյանի տուն¬թանգարանին չէին զիջում Ա. Խաչատրյանի տուն¬թանգարանն ու Ազգային պատկերասրահը£ Ինքնարժևորման այս տոնավաճառում ներգրավված մշակութային կազմակերպություններից շատերն ընձեռված առիթը առավելագույնս օգտագործեցին իրենց գործունեության նկատմամբ զանգվածային ուշադրություն արթնացնելու համար£ Հասարակությունը համատարած բարեկրթելու ոլորտում շոշափելի տեղաշարժ արձանագրելու համար թե° պետությունը, թե° Հ/Կ-ները, թե° առանձին անհատներ հսկայական ջանքեր պիտի գործադրեն դեռևս£ Համակողմանի բարեփոխումներով հասարակական գիտակցության և, բնականաբար, կեցության£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ