Նվիրված Մեծ Հաղթանակի 65-ամյակին


ՀՀ «Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեն» (ՊԶՈՒՎԿ) քննարկել է Մեծ Հաղթանակի (1941-1945 թթ.) 65-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման գործընթացը, որը ներկայացրել է Կոմիտեի նախագահ, գնդապետ Հրանտ Հովհաննիսյանը£ Գյումրիի վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Աղասի Զավարյանը նշել է, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՎԽ ընդլայնված նիստում հայտնել է 65-ամյակին քաղաքի զբոսայգում բացվելիք հայ մարշալների և վեց հայկական դիվիզիաների հրամանատարների կիսանդրիների պատվի ծառուղու մասին£ Ակտիվ ռազմա-հայրենասիրական աշխատանքի համար ՎԽ¬ի անդամները պարգևատրվել են 14.000¬ական դրամական պարգևներով, իսկ հիվանդ վետերանների ընտանիքներին օգնություն է ցուցաբերվել 20.000 դրամի չափով£ ՎԽ¬ը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում սովորող ների, ուսանողների և զինվորականների հետ, ուշադրություն դարձնում դիմում¬բողոքներին, հուշարձանների վրա և այլ աշխատանքներ իրականացնում£ 89¬րդ հայկական Թամանյան դիվիզիայի ՎԽ¬ի նախագահ Սուրեն Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնել, որ մեր օրերում Արևմուտքում փորձում են 2¬րդ աշխարհամարտի կորուստների, հետևանքների պատասխանատվությունը հավասարաչափ դնել Խորհրդային Միության և ֆաշիստական Գերմանիայի վրա` անտեսելով, որ ֆաշիստական Գերմանիան է 1939 թ. սկսել պատերազմը` գրավելով Ավստրիան, Չեխոսլովակիան, Լեհաստանը և 1941 թ. հանկարծակի հարձակվել ԽՍՀՄ վրա£ Մեր դիվիզիան 1945 թ. մայիսի 9¬ից հետո ևս 140 կմ անցել է դեպի արևմուտք և չի հանդիպել ոչ մի դաշնակից պետությունների զորամասերի£ Արաբկիրի ՎԽ¬ի նախագահ Գեորգի Թունյանը, վետերաններ Միրան Գրիգորյանը, Պետրոս Պետրոսյանը, Մաշտոցի շրջանից զինղեկ գնդապետ Հրանտ Ստեփանյանը, ՀՀ Վետերանների միության նախագահի պաշտոնակատար, փոխգնդապետ Սիմոն Եսոյանը ևս իրենց տեսակետներն են արտահայտել հրատապ խնդիրների վերաբերյալ£ Հ. Ստեփանյանը ներկայացրել է իր տպավորությունները` ԼՂՀ Մարտակերտի պաշտպանության շրջանում զինծառայողների և բնակչության, ինչպես նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումներից` հավաստիացնելով, որ զինվորների հոգեբանության մարտական վիճակը բարձր է, զորամասերում պրոբլեմներ չկան, ամեն ինչը առկա է` լավ ծառայության համար£ Գնդապետ Հ. Գ. Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությանը առաջարկություն է ներկայացվել, որպեսզի Ստալինգրադի ճակատամարտի հաղթանակը ՀՀ¬ում նշվի որպես տոն, որովհետև, եթե Գերմանիան չպարտվեր, այլ հաղթեր, Թուրքիան 26 դիվիզիաներով կարող էր ներխուժել Անդրկովկաս` հայկական հարցը լուծելով իրեն հարմար ձևով£ Այդ ճակատամարտերում 25 հայ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, հարյուրավորը պարգևատրվել շքանշաններով և մեդալներով£

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ