lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Օդային» դիվանագիտություն Թուրքիայի օդային տարածքով Լոնդոն մեկնելիս` ՀՀ նախագահը «վերևից» ուղերձ հղեց Գյուլին, «տակից» ստացավ պատասխանը£ Ձեռնպահ մնանք` դրանից բխեցնել, որ Թուրքիան «տակնահան» պետություն է, որի հետ պետք է խոսել միայն վերևից£ Մարդիկ էլ կարող են ԳԱԶազել Կառավարությունից հայտնում են, որ լավ են պատկերացնում գազի հերթական թանկացման հետևանքները£ Դա կարող է ժողովրդի աղքատ խավին հուսահատությունից ԳԱԶազեցնել£ Սակայն այլ ելք չկա£ Իսկ ընտերևութաբանական «կոմիետում» մեկնաբանել են «գազազել» բառը` գազազել ¬ գազից ազատել£ Աստված մի արասցե Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ թե թուլանա, այլ ավելի խորանա` ճգնելու ժամանակը կավարտվի, կսկսվի հոգեվարքի ժամանակը£ Արդիական կդառնա «Էշ մի սատկի` գարուն կգա» ասացվածքը£ Ի. Ալիևը` Էրդողանին (Վիսոցկու երգի բառերով) ժրսՌ ՊՐցչ ՏՍՈջՈսրÿ ՉՊՐցչ Ռ վպ ՊՐցչ Ռ վպ ՉՐՈչ, Ո ՑՈՍ... Ֆուտբոլային... շախմատային... բռնցքամարտային Արևմուտքը Թուրքիային զգուշացնում է, որ եթե չվավերացնի հայտնի արձանագրությունները, կհրավիրվի ռինգ` բռնցքամարտային դիվանագիտության£ Կարածեն ընդդիմադիր դաշտում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ անասնագլխաքանակի վերականգնման համար հարմար արոտավայր կարող է ծառայել ամայացած ընդդիմադիր դաշտը£ Բացատրական բառարանից ՀԱԿ ¬ Հայաստանյան անհետ կորածը£ «Պատերազմ, թե՞ խաղաղությունը» հնացել է Ասում են` Լ. Տեր¬Պետրոսյանն իշխանությունների նկատմամբ ՀԱԿ մարտավարությունը պարզաբանելու նպատակով, գրում է «Հակամարտություն, թե՞ հաշտություն» հերթական «հիմնարար» հոդվածը£ Մեկնել էր «խորհրդավոր ընթրիքի՞» Ուկրաինայի նախագահի ընտրություններում պարտվելուց հետո Յուլյա Տիմոշենկոն չորս օր անհայտացավ£ Ենթադրվում է, որ մեկնել էր Արևմուտք, նախկին կնքահայրերից մխիթարանք ստանալու£ Կամ, գուցե հյուրընկալվել էր Սահակաշվիլուն` նարնջագույն հուշերով կիսվելու և դառը տրամադրությունը մեղմացնելու£ Յուշչենկոն Ուկրաինայի նախագահի ընտրություններում պարտվելուց հետո Պանիկովսկու ոճով ¬ Գնացեք Կիև և հարցրեք` ո՞վ էր Յուշչենկոն հեղափոխության ժամանակ£ Էրդողանի մրմուռը - Թուրքայի վրա ճնշումներն ուժեղացնելու գործում մեկ էլ Լոնդոնն էր մեզ պակասում£ Ալիևի ուղեղը «խառնվել» է Ռ. Հախվերդյանի երգի նմանությամբ - Իմ գլխում ամեն ինչ խառնվել է, Ես ինքս ունեմ այնքան հարցեր, Եվ այդ հարցերի անվերջ շարանը Ինձ ստիպում է միշտ կռվից խոսել... Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը` Կունդուզում Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով տեղակայման վայր` Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Ստորաբաժանումը տեղակայման վայր է մեկնել Գերմանիայից, որտեղ 2009թ. դեկտեմբերից մասնակցում էր նախատեղակայման վարժանքի:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ