ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵ՞Լ, ԹԵ՞ ՎԵՐԱՑՆԵԼ


Ընդամենը մի քանի տարի առաջ ՀՀ գործադիրը որոշում կայացրեց ապօրինի կառույցներն օրինականացնելու մասին£ Խնդիրը մոտավորապես այսպիսին էր. եթե արդեն կառուցված է շինություն, այն պետք է օրինականացնել£ Թերևս հենց այս որոշումն էլ մեր ճարպիկ օրինազանցներն ապօրինի շինարարությանը զարկ տալու ինքնաշահ հիմք դարձրին£ Արդյունքում, բնականաբար, օգտվեցին նրանք, ովքեր և° նյութական, և° իրավասու մարմիններից համապատասխան փաստաթուղթ ձեռք բերելու հնարավորություն ունեին (շատ հաճախ` հետին թվով)£ Իսկ բնակչության` սոցիալապես ավելի անապահով ու խոցելի մասն այդպես էլ ձեռնունայն մնաց. օրենքը, ինչպես շատ հաճախ է լինում` կիրառվեց «տերովին տերն է տարել, անտերին` գելը» սկզբունքով£ Հիմա Կառավարությունը կարծես փորձում է շտկել իրավիճակը£ Վերջապես հասկացա՞նք, որ ապօրինի կառուցապատումը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորութ յուն ստեղծել, որպեսզի նաև օրենքը շրջանցել չկարողացողներն օգտվեն օրինականությունից£ ՀՀ Կառավարության վերջին որոշումը կառուցապատման իրավունքն օրինականացնելու նպատակ է հետապնդում£ ՀՀ Վարչապետի խոսքով` - Ցավոք սրտի, քննարկումների ժամանակ մենք արձանագրեցինք, որ շատ ավելի ձեռնտու է Հայաստանի Հանրապետությունում այսօր անօրինական ձևով իրականացնել շինարարություն, հետո գնալ օրինականացման ճանապարհով, քան` եթե մարդն ուզում է օրինական ճանապարհով իր սեփական հողի վրա կառուցելու համար ստանալ թույլտվություն և իրականացնել կառուցապատում£ Սակայն հարկ է, որ նոր որոշումը գործողության մեջ դնելուց առաջ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի օրենքից կրկին չօգտվեն միայն «արտոնյալները»£ Կիրառվեն այնպիսի չափորոշիչներ, որպեսզի հենց սոցիալապես անապահով զանգվածները հնարավորություն ստանան իրենց ամենահրատապ խնդիրները լուծել այս ճանապարհով£ Իհարկե, օրենքը գործում է բոլորի համար, բայց հաճախ է պատահում, որ «իրավունքի» բաժնից օգտվում են մի խումբ «ընտրյալներ», իսկ զուրկ մնալու «պարտականության» բեռն, ինչպես միշտ, ծանրանում է կարիքավորների ուսերին£ Հուսանք, որ ՀՀ Կառավարությունն իր այս որոշմամբ սատար կկանգնի առավել անապահով խավին£ Իսկ ամենակարող արտոնյալները նորից առիթը չեն օգտագործի` սեփական գրպանի պարունակությունն ավելացնելու£