«Այն, ինչ բոլորինն է, ոչ մեկինը չէ»


ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի` մարզեր այցերի ընթացքում ոչ միայն բացահայտվում են տարաբնույթ չարաշահումներ, այլև` որոշ օրախնդիր հարցերի մասին որոնվում են հանգուցալուծումներ, որոնք կմեղմեն դժգոհությունները և կնպաստեն նոր չարաշահումների կանխարգելմանը£ Ի դեպ, այդ խախտումների բացահայտումը նույնքան հրատապ է, որքան սոցիալական բևեռացվածությունը մեղմելու հրամայականը, քանզի այս 2 հարցերը պատճառահետևանքային տրամաբանությամբ պայմանավորված են մեկը մյուսով£ Հենց այս կերպ են պետության միջոցներն օգտագործվում` «Այն, ինչ բոլորինն է, ոչ մեկինը չէ» սկզբունքով... Արդյունքում տուժում են բոլորը` պետբյուջեն, պետությունը, հասարակությունը£ Այսինքն` վատնողի հոգը չէ` որ տվյալ խախտումն ազդում է նաև պետբյուջեից ցանկացած մասհանման վրա` լինի դա աշխատավարձ, կենսաթոշակ, թե` պետական միջոցներով ֆինանսավորվող որևէ հանրօգուտ ձեռնարկում£ Հուսանք, որ պատկան մարմինները համպատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի բացահայտված խախտումներն ու չարաշահումները լուծվեն իրավական ճանապարհով£ Եվ ինչպես Իշխան ԶԱՔԱՐՅԱՆՆ է նշում` ի վերջո պետք է հասունանա այն գիտակցությունը, որ պետական միջոցների յուրացումն ուղղակի, թե անուղղակի վնասում է հենց չարաշահումը կատարողին` խախտելով նաև մեր համերկրացիների իրավունքները£ Ի մասնավորի` Շիրակի մարզում անցկացված հերթական արտագնա նիստում ևս արձանագրվեցին հայտնաբերված բազմաթիվ խախտումներ£ Քաղաքաշինության բնագավառում կատարված ստուգումների ընթացքում շինարարական 17 ծրագրերում հայտնաբերվել է 49 միլիոն 181 հազար դրամի ծավալային հավելագրում£ Դրանք չկատարած աշխատանքների դիմաց վճարված գումարներն են£ Արհեստականորեն ուռճացվել է 2 միլիոն 885 հազար դրամ£ Այս խնդիրն առկա է գրեթե բոլոր մարզերում£ Դիցուք` նախագծերում ներկայացվում են բացվող պատուհանների համար նախատեսվող գումարներ, բայց իրականում տեղադրվում են չբացվողները£ Անորակ աշխատանքների հետևանքով պետությանը հասցվել է ևս 2 միլիոն 763 հազար դրամի վնաս£ ՎՊ¬ի կողմից ստուգված մարզպետարանի ենթակայությամբ գործող հատուկ դպրոցներում սննդամթերքի ձեռքբերման խնդիրներ կան£ Պարզվել է, որ բացակա երեխաների թվաքանակի հաշվին կատարվել է 5 միլիոն 401 հազար դրամի հավելագրում£ Արձանագրվել է նաև աշակերտների ավել թվի ֆինանսավորում` 6 միլիոն 308 հազար դրամի չափով£ Մյուս խնդիրը` «Լինսի» և այլ հիմնադրամների միջոցով կառուցված բնակարանների մասնավորեցման հարցն է£ Կառավարության համապատասխան որոշումով` աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրերի շրջանակներում պետական աջակցությամբ կառուցված պետական բնակֆոնդի բնակարանները քաղաքացիներին պետք է հատկացվեին անհատույց` սեփականության իրավունքով£ Ստուգման ընթացքում պարզվել է, որ մարզպետարան են դիմել 659 խնդրատուներ, սակայն 362 քաղաքացիների հետ պայմանագիր չի կնքվել տարբեր պատճառաբանություններով, ինչը ՎՊ¬ն հիմնավորված չի համարել£ Մարզպետարանին առաջարկվել է շատ արագ կնքել պայմանագրեր` վերացնել օրինախախտումը£ Շիրակի մարզպետարանի և Գյումրիի սոցիալական ծառայություններին առաջարկվել է հստակեցնել, թե ի՞նչ արմատական փոփոխություններ կարելի է կատարել, որպեսզի սոցիալական նպաստից օգտվեն իրական հասցեատերերը£ Այդ առումով իրատեսական է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մտահոգությունը. - Գոնե այսօր, չեմ կարող առաջարկել այն դեղամիջոցը, որով կարելի է ձերբազատվել նպաստների բաշխման ոլորտում առկա թերություններից ու բացթողումներից, սակայն մի բան հաստատ գիտեմ, որ նույն գործը կատարելու համար պետք է լինի մեկ պատասխանատու£ Մի քանիսի առկայության դեպքում իրավիճակը չի շտկվելու. առավել ևս մեր իրականության մեջ£ Գոնե այս կերպ կարելի է կանխել գումարների փոշիացումը£ ՎՊ¬ի ստուգումների արդյունքում փոխվել են քաղաքապետարանի 3 թերացող բաժինների պետեր£ Հ. Գ. ՎՊ ժամանակացույցով կվերականգնվի պետությանը հասցված նյութական վնասը, իսկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պատրաստվում է ԱԺ¬ին ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որոնց ընդունմամբ Վերստուգիչի կատարած աշխատանքներն ավելի արդյունավետ և նպատակային կլինեն£ Գործադիր իշխանություն