ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ


Լոնդոնը միջազգային ասպարեզում միշտ ընկալվել է որպես հակախորհրդային, հակառուսական և ընդհանրապես Արևմուտքի արտաքին քաղաքականության պատվար£ Այս իմաստով` ռուս փորձագետներից ոմանց կարծիքով, Սերժ Սարգսյանի այդ այցը Լոնդոն կարող է նաև ընկալվել, թե Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը որոշել է փոխել կողմնորոշումը£ ՀՀ ղեկավարի լոնդոնյան այցը պակաս հետաքրքրություն չէր առաջացրել նաև Երևանում£ Մեծ Բրիտանիան երբևէ աչքի չէր ընկել մեր երկրի, մեր ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքով£ Ընդհակառակը, հայերից, թերևս, շատերն են հիշում Անտանտի հետ մեր դաշնակից եղած ընթացքում անգլիացիների նետած պատճառաբանությունը, թե իրենց նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները£ Հավելումն` արդեն մեր օրերում Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանի ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ... Այս ամենի համատեքստում Հայաստանի նախագահի այցը Լոնդոն, իսկապես, աննախադեպ էր£ Սակայն, Սերժ Սարգսյանն իր նախագահության այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հասարակության, նաև արտաքին քաղաքականության մեջ արմատացած կարծրատիպերը ջարդողի իմիջ ձեռք բերել£ Ռիսկային են եղել մինչև հիմա հատկապես արտաքին քաղաքականության մեջ նրա կատարած գրեթե բոլոր քայլերը` սկսած «Մարտի 1» բեռն ուսած ժառանգությունը ստանձնելուց, մինչև այդ բեռով հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելը` նույն ընթացքում էլ Թուրքիայի հետ սկսվող երկխոսությանը հավանություն չտվող Սփյուռքին այցի գնալը£ Եվ այս նախաձեռնողականությունը արդարացվում է` նպատակայնությամբ ու ծրագրերի հայաստանաշահ լուծումների հասնելու հետևողականությամբ£ Լոնդոնյան այցի ռիսկերն ավելի շատ ու ընդգծված էին, թերևս£ Գուցե նաև պատահական չէր, որ Երևանից Լոնդոն թռչող ինքնաթիռը ձգվեց հատկապես Թուրքիայի օդային տարածքով ու երկնքից Հայաստանի նախագահը ուղերձի տեսքով իր թուրք գործընկերոջը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պահն է դեպի առաջ քայլ կատարելու և սերունդներին խաղաղ ապագա թողնելու£ Այսինքն, Հայաստանն աշխարհին ներկայացավ քրիստոնեական բարոյականության արժեքներով` Անկարայից հնչող թուրքական նախապայմաններին հակադրելով երկրի ու բնակչության գալիքով մտահոգվելու հորդորը£ Միաժամանակ, արդեն Լոնդոնում էլ նա հարկ համարեց ներկայացնել իր այն վճռականությունը, որ եթե հայերը համոզվեն, թե Թուրքիան ընդամենը փորձում է ժամանակ շահել, Հայաստանը դուրս կգա գործընթացից£ Բնականաբար` ձախողման պատասխանատվությունը թողնելով մեր անփառունակ հարևանի վրա£ Հաջորդը ղարաբաղյան հակամարտության խորքային պատճառների մասին դասախոսությունն էր, որ Հայաստանի նախագահը կարդաց անտեղյակ ձևացող անգլոսաքսերի ու աշխարհի համար£ - Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբեջանին բռնակցվել է Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, ինչի հետ ղարաբաղցիները երբեք էլ չեն հաշտվել և առաջին իսկ հնարավորության դեպքում օրինական ճանապարհով դուրս են եկել ԽՍՀՄ-ի կազմից: Խնդիրը նուրբ ու զգայուն շատ կողմեր ունի: Ես հորդորում եմ բոլորին երիցս ուշադիր լինել ԼՂ հիմնախնդրի մասին հրապարակավ արտահայտվելիս, հաշվի առնել բոլոր հարթությունները, հաշվի առնել հնարավոր հետևանքներն ու կողմերի ընկալումները և միշտ հենվել խնդրի մանրամասներին քաջածանոթ ու դրա խաղաղ լուծման գործում մասնագիտացված կառույցների` այս դեպքում ԵԱՀԿ մոտեցումների վրա: Խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում: Սա այսօր արդեն գիտակցում են հիմնահարցով զբաղվող բոլոր կողմերը: Եվ չարժե որևէ առիթով, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ընդգծված տոնայնություն տալ «տարածքային ամբողջականություն» հասկացությանը, առավել ևս, որ նույնիսկ այս հասկացության եզակիության ընդունումը ԼՂ հիմնախնդրի դեպքում ամենևին էլ չի նշանակում այն, ինչ փորձ է անում ներկայացնել Ադրբեջանը,- հիմնավորել է ՀՀ նախագահը: Այս ամենի տրամաբանական շարունակությունն էլ այն մտադրության արտահայտումն էր, որ հայ¬թուրքական սահմանի հնարավոր բացման արարողությանը հրավիրելու է նաև Իլհամ Ալիևին, որպես հակասությունները բանակցությունների միջոցով հարթելու լավագույն հիմնավորում. - Ավելին ասեմ, ես ինքս եմ պատրաստվում հրավիրել Նախագահ Ալիևին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը: Դա, իմ կարծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարևոր և ինչ-որ տեղ նաև օրինակելի միջոցառում, որն ակնառու կերպով ցույց կտա, թե ինչպես պետք է լուծվեն առկա խնդիրները, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակարծրացած հակամարտություններն ունեն լուծման ուղի, և այդ ուղին միայն բանակցություններն են ու իրականությունը բաց աչքերով տեսնել կարողանալը: Վստահ եմ` ԼՂ հիմնախնդրի լուծմանն օժանդակելու լավագույն հնարավորությունը սեփական երկրի օրինակով ցույց տալն է, որ խնդիրները կարո°ղ են լուծվել և հսկայական օգուտներ բերել ողջ տարածաշրջանին: Ղարաբաղյան հակամարտության պատմության համակողմանի ներկայացմամբ, Սերժ Սարգսյանն, ըստ էության, աշխարհին փաստում է, որ տարածքային ամբողջականութ յան սկզբունք ասվածը հենց Հայաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին է վերաբերում£ Ոչ թե Հայաստանն է բռնազավթել Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, այլ հակառակը` Ադրբեջանն է տասնամյակներ շարունակ բռնի տիրել Արդավանին` բնաջնջման վտանգը որևէ պահի չբացառելով£ Եվ հիմա իրականում հայությունը վերականգնում է իր պատմական հայրենիքի մի հատվածում ապրելու իրավունքը£ Ի դեպ, մշտապես նաև հակահայ քաղաքականություն վարած Անգլիայից վերջին ժամանակներում հաճախ են լսվում ինքնորոշում ու նման արտահայտություններ£ Խնդիրն այն է, որ շոտլանդացիները մտադիր են այս ամռանը հանրաքվե անցկացնել` անկախություն ձեռք բերելու հարցով£ Իհարկե, անգլիացիներն ակտիվորեն հակաքարոզչություն են սկսել, որը, սակայն (և` բարեբախտաբար) բռնի մեթոդներով չի ուղեկցվում£ Ըստ այդմ, կարելի է հուսալ, որ Ղարաբաղի հարցի դեպքում երկակի ստանդարտներ չեն կիրառվի£ Հնարավոր է` այս հանգամանքը նույնպես հաշվի է առնվել լոնդոնյան այցը պլանավորելիս£ Եվ ընդհանրապես, դիտարկելով Սերժ Սարգսյանի նախաձեռնությունների ու հայտարարությունների ժամանակահատվածը, կարելի է արձանագրել, որ նրա կատարած քայլերի մեջ պատահականություններն իսպառ բացակայում են£ Իսկ լոնդոնյան այցը նույնպես լավ մշակված շախմատային պարտիայի վճռորոշ մի դրվագն է£ Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ մեր «ամենաանհասկանալի» հարևանն է դարձել, և խոսքն այս դեպքում բոլորովին էլ հայ¬թուրքական հարաբերությունների կամ ֆուտբոլային դիվանագիտութ յան մասին չէ£ Այս երկրում մի չափազանց հետաքրքիր «ժեստ» է արվել ոխերիմ թշնամու` քրդերի հանդեպ£ Թուրքական մի հրատարակչության տպագրած դպրոցական դասագրքի քարտեզներից մեկում հանրապետության արևելյան հատվածն այլ գույնով է ներկված, և գրված է Քուրդիստան£ Դասագրքերը, տեղական լրատվամիջոցների հավաստմամբ, ոչ միայն բաժանվել են թուրք դպրոցականներին, այլ տևական ժամանակ ուսումնասիրելուց հետո վերջիններս այդ առարկայից քննություն են հանձնել£ Վրիպակը (՞) բավական ուշացումով նկատելուց հետո, գիրքը կազմող ընկերությունը ներողություն է խնդրել թուրք ժողովրդից և, որպես տեղի ունեցածի հիմնավորում, արդարացել է, թե` իբր քարտեզները համացանցից է վերցվել և անհարթությունը չի նկատել£ Հետաքրքիր է, որ պայմանական վրիպակն ամիսներ անց է միայն աչքի զարնել, և փաստորեն հարյուրավոր ուսուցիչներ ու աշակերտներ տևական ժամանակ չեն հետաքրքրվել-չեն նկատել իրենց երկրի աղճատված քարտեզը£ Քրդերն էլ լռել են, բայց ամեն ինչ միանգամից է խառնվել` կարգին սենսացիա ու խայտառակություն դառնալով կրթական համակարգի պատասխանատուների համար£ ՆՈՒՅՆ Թուրքիայում, ինչպես նախորդ շաբաթ էր հայտնի դարձել, Հրանտ Դինքին սպանողը բանտում ամուսնացել էր£ Սակայն եթե տեղի ունեցածը մասնավոր դեպք համարենք և փորձենք չկարևորել, ապա արյունառուշտ ազգայնամոլության զոհը դարձած մտավորականի խմբագրած և ներկայում տպագրվող «Ակոս» թերթի գոյությունն ակնհայտորեն հանգիստ չի տալիս թուրք հասարակության համենայն դեպս մի մասին£ Ոգևորված ոճրագործի ամուսնությամբ` տեղի համակարգչահենները հիմա էլ «Ակոս» թերթի և «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կայքէջերն են կոտրել` այստեղ տեղադրելով նորապսակ ճիվաղի լուսանկարը£ Թերթն էլեկտրոնային փոստով սպառնալիքներ միշտ է ստացել, իսկ այս դեպքի համար նշվում է, թե հեղինակներն այնքան տգետ են, որ իրենց տխմար ձևակերպումներում չեն կարողանում խուսափել նույնիսկ ուղղագրական և կետադրական սխալներից£ Սակայն կարևորը ոչ թե մի քանի տականքների թերզարգացածությունն է, այլ` լկտիության անչափելի աստիճանը£ Փաստորեն, Հրանտ Դինքի անունն ու մեծ հեղինակությունը, ինչպես նաև թրքաբարո սպանության իրողութ յունն անգամ հանգիստ չեն տալիս առանձին շրջանակների£ ՄԵՂՄՎԵԼ ԵՆ հայկական եկեղեցում ապաստանած վրացի թափառաշրջիկների և շնաբույծի լկտի հավակնությունները£ Շներն արդեն դուրս են բերվել եկեղեցուց, և ինչպես տեղի հայկական կազմակերպություններից են հաղորդում, առաջիկա օրերին կմաքրվի նաև Սուրբ Նշանի ներսն ու շրջակայքը£ Մեծ իրարանցում առաջացրած այս պատմությունն, անշուշտ, կարճ ժամկետներում չէր հանգուցալուծվի, եթե վրացահայ կազմակերպությունները և հայաստանյան առանձին շրջանակներ տեղի ունեցածին հակազդելու շուտափույթ քայլեր չձեռնարկեին£ Բայցևայնպես, քանի որ հարևան հանրապետությունում հայկական սրբավայրերի հանդեպ տեղաբնակներն առաջին անգամ չեն այդօրինակ վերաբերմունք դրսևորում, հետևաբար նման դեպքերի կրկնությունը բացառելու երաշխիքներ չկան£ Արժե սակայն նշել, որ առաջիկայում նախատեսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական այցը Թբիլիսի£ Հատկանշական է, որ նշված այցի շրջանակներում վրաց հոգևոր իշխանության ղեկավարների հետ պայմանավորվածություններ են նախատեսվում` հայկական հուշարձանների հանդեպ անընդունելի ու «անհասկանալի» վերաբերմունքի վերանայման ուղղությամբ£