Ամենագեր շատակերը


 

42-ամյա բրիտանացի Կիմ Մարտինը ճանաչվել է երկրագնդի ամենագեր մարդը: 370 կգ կշռող տղամարդը բնականաբար չի կարող հոգալ սեփական կարիքները, նրան խնամում են 18 բուժաշխատողներ և որքան էլ զարմանալի է` պետական միջոցների հաշվին: Վերջին 10 տարիների ընթացքում սեփական չափերի պատճառով տառապող Կիմը տնից «դուրս է եկել» միայն մահճակալով` բժշկին այցելելու անհրաժեշտությունից դրդված: Մասնագետները, սակայն, պնդում են, որ անկարող են օգնել նրան, քանի որ ստամոքսի չափերը փոքրացնելու համար նա պետք է կորցնի իր կշռի առնվազն կեսը: Սակայն այս հագեցվածությամբ ճաշացուցակով սնվելու դեպքում` հազիվ թե դա երբևէ հնարավոր դառնա: Կիմն առավոտյան ճաշակում է 8 հոթ-դոգ, 4 կտոր հաց, օրվա ընթացքում` շոկոլադե սալիկներ, կարկանդակ, իսկ ընթրիքին` 16 նրբերշիկ և հսկայական չափաբաժին կարտոֆիլի ֆրի:

Կիմի ճարպակալումն սկսվել է 16 տարեկանից` մոր մահից հետո: