ՀԻՄԱ ԷԼ ՈՐԴԻՆ


 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծամասնական ցուցակը, պարզվում է, չի կարող «լեգիտիմ» համարվել առանց Սողոմոնյան ազգանվան: Ընթացիկ գումարման խորհրդարան եկավ մի Սողոմոնյան, ով ժամանակին եղել էր «հնչակյան», հետո կուսակցափոխ եղավ և անցավ Ծառուկյանի կուսակցության շարքերը: Հիմա էլ հայր Սողոմոնյանի փոխարեն ցուցակում ընդգրկվում է որդի Սողոմոնյանը` Վիկտորը, Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը:

ԲՀԿ-ի միտումը` կուսակցության համամասնական ցուցակ բերել մարդկանց, ովքեր ծանոթ են հանրությանը, ներկա են եղել տարբեր քաղաքական գործընթացների` հասկանալի է: Սակայն անհասկանալի է մի ուրիշ բան. քննադատելով մի շարք արևելյան երկրների, որտեղ ընտանեկան-խնամիական կապերով է ձևավորումը, մենք էլ, ըստ էության, խորհրդարանը վերածում ենք ընտանեկան-արենակացական ժառանգականության` այսպես կանխելով երիտասարդ ու տաղանդավոր շատ մարդկանց առաջընթացը: