ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ԷԼԻ ԴՌՆԵԴՈՒՌ Է ԸՆԿԵԼ


 

Վերջին օրերին նորից ակտիվացել է «ժողովրդական տրիբուն» Տիգրան Կարապետյանը, ով ցանկանում է պատգամավոր դառնալ: Նա երևի հասկացել է, որ իր գլխավորած Ժողովրդական կուսակցությունն ընդամենը անուն է` առանց անդամների: Ուստի նա այժմ փորձում է տեղավորվել կամ որևէ ուժի համամասնական ցուցակում, կամ էլ առաջադրվել մեծամասնական կարգով:

Սակայն հայտարարություններ անելով` նա, այնուհանդերձ, մինչև օրս չի կարողանում հստակեցնել, թե որ ընտրատարածքում է առաջադրվելու: Հավանաբար Կարապետիչն ինչ-որ մեկի «դաբրոյին» է սպասում, այլապես շատ վաղուց որոշած կլիներ ընտրատարածքն ու այդտեղ ապրող տատիկ-պապիկներին ձմեռվա կեսին Սևան տարած կլիներ: Սևանն, ախր, ձմեռն էլ իր հրապույրներն ունի: Ավելին, տատիկ-պապիկները չեն մտածի զգեստները հանելու և ծով մտնելու մասին: