Հա՞ որ


 

Օրերս մի հրապարակային վայրում ունեցած իր ելույթով բոլորին զարմացրեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստան» հրատարակչության նախկին տնօրեն և ՀԽՍՀ գլխավոր գրաքննիչ Հրանտ Ղազարյանը: Նա իր զայրույթն արտահայտեց առ այն, որ մեզանում մեծարվում է Մեսրոպ Մաշտոցը, ով, այդ մարդու պատկերացմամբ, ոչինչ չի արել մեզ համար:

Ժամանակին Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն այպանած ու Մոսկվա զեկուցագիր ուղարկած, Հովհաննես Շիրազի «Անի» պոեմը լենինյան ինտերնացիոնալիզմի դրույթները ժխտող ու նացիոնալիստական գործ հռչակած մարդն այսօր էլ հանգիստ չի առել ու հիմա էլ իր հարձակումներն է կատարում Մեսրոպ Մաշտոցի դեմ... նրան համարելով սովորական կրոնական գործիչ...

Իսկ մենք նեղանում ենք թուրքերից, որ կեղծում են մեր պատմությունը, իրենց վերագրում մեր շատ պատմական արժեքներ: Թուրքի մի տեսակն էլ մեր մեջ է, որի դեմ պայքարը, ինչպես երևում է, անպտուղ է եղել:  Դե եկ ժողովուրդ ու մի´ խենթացիր