Ինքնավստահությո՞ւն արդյոք


Ու մինչ ֆրանսիական մամուլը քննարկում է երկրի նախագահի և առաջին տիկնոջ հերթական ամուսնալուծության հավանականության խնդիրը, Կառլա Բրունին տապալել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա կնոջ պատվին պաշտոնական ընթրիքի արձանագրային կարգը£ Այս մասին տեղեկացրել է InoPressa.ru¬ն կատարելով իտալական La Repubblica¬ին£ Այդ մասին ցուցադրական զարմանքով գրել է նաև բրիտանական մամուլը£ Ինչպես նշվում է` թիվ մեկ ֆրանսուհին եթե ոչ միակ, ապա այն եզակի առաջին տիկնանցից է, ով կարող է իրեն նման քայլ թույլ տալ£ Նախկին մոդելը ոչ մի պահ չի մոռանում, թե ինչ առավելություններ է իրեն արտոնում սեփական մարմնի բարեմասնությունները. դիցուք` իր կուրծքը նա ամենագեղեցիկն է համարում, «որովհետև այն փոքր է», իսկ կոնքամասը «շատ ժամանակակից է» (գրում է NEWSRU.com¬ը)£ Ֆրանսիայի և Սարկոզիի համար այս գեղեցկուհին «օրհնության» նման մի բան է դարձել. նրա պերճանքը և գեղեցկությունը բոլորի ուշադրության կենտրոնում են£ Նույնիսկ երբ նախագահը մենակ է գնում երկրի գավառներ, նրան հարցնում են, թե ինչո՞ւ Կառլիտան իր հետ չէ£ Իսկ Կառլան ոչ մի մանրամասն չի անտեսում. ընդհուպ մինչև մտահոգվում է, որպեսզի ամուսնուց ավելի բարձրահասակ չերևա£