3.Ավա՞րտ, թե՞շարունակություն


Ես առիթ եմ ունեցել մահվան սահմանից այն կողմ կարճ կամ ավելի երկար ժամանակ անցկացրած մարդկանց լսել անձամբ. նրանք չեն պատմում ինչ¬որ մշուշոտ տեսիլքի կամ երազի մասին, նրանք բոլորը պնդում են, որ իրականություն է եղել իրենց տեսածը... Բայց ավելի լավ է հենց նրանք պատմեն. մարդիկ, ովքեր ապրել են, կամ շարունակում են ապրել մեր կողքին, բայց արդեն շատ բաների վերաբերվում են այլ ընկալումով, որովհետև որքան էլ լսողները թերահավատորեն թոթվեն իրենց ուսերը, լռեցնեն նրանց` հալուցինացիաների ու ցնորանքների իրենց պարզաբանումներով, ծաղրեն անգամ, նրանք վստահ են, որ... իրենք Գիտեն... իրենք Տեսել են... Պատմում է կենս. գիտ. թեկնածու, աշխ. գիտ. դոկտոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ` ԵՊՀ դասախոս Կարինե Դանիելյանը ... Հեռանում եմ սահմանից: Վերադառնում եմ: Հասկանում եմ. այդ հաղորդակցության մեծ մասը թաբու է` արգելք, բայց որոշ մասը մնում է հիշողությանս մեջ: - Նա կենդանի է, պրոֆեսոր, շնչում է: Ո՞վ է կենդանի: Հավանաբար ես եմ կենդանի: Ոչ, խոսքն իմ մասին չէ: Այդ դեպքում` ու՞մ: - Երկրորդին կծննդաբերի ինքնուրույն: Դե՞, ինչպիսի՞ երեխա է: Հասցրեցի՞ք տեսնել: - Լավն է: Ամեն ինչ նորմալ է, պրոֆեսոր, մի անհանգստացեք: Աստված իմ, այդ` երեխան է կենդանի: Այդ երեխան է` նա: Ես աղջիկ ունեմ£ …. - Արթնացիր, սիրելիս: Վիրահատությունը հաջող է ընթացել: Դու աղջիկ ունես: - Ես գիտեմ: - Ինչպե՞ս թե: Որտեղի՞ց: - Լսում էի, ինչպես էիք դուք խոսում վիրահատարանում: - Չի կարող պատահել£ «Ուրարտու» 16. 01. 1997 թ. - Տիկին Դանիելյան, ի՞նչ փոխեց Ձեր կյանքում այդ դիպվածը, ի՞նչ կարող եք ասել այսքան տարիներ անց. եթե չեմ սխալվում, դեպքը կատարվել է Ձեզ հետ դեռևս Խորհրդային իշխանության օրերին, իսկ այս ընթացքում այնքան իրադարձություններ են մեր կյանքն ասես մի նոր ուղու վրա դրել: Ի՞նչը կարող է մեզ օգնել ելք գտնել այս դժվար օրերի փակուղուց, ապրել Աստծո և Խղճի հետ հաշտ ու ներդաշնակ: - Վերադառնալուց հետո մեծ ցանկություն ունեի այդ ամենը պատմել մարդկանց. պատմում էի ամեն մի հնարավորության դեպքում: Հիմնականում լսում էին հետաքրքրութ յամբ: Բայց դա ինձ քիչ էր թվում. որոշեցի նաև հրատարակել որևէ թերթում, իսկ այդ ժամանակ քիչ, թե շատ ազատամիտ էր «խՌՑպՐՈՑցՐվՈÿ չՈջպՑՈ»-ն: Երբ արդեն նյութը պատրաստ էր, և ուզում էի ուղարկել, թերթի հերթական համարն ստացա, որտեղ մի ամբողջ էջ հատկացված էր Մոուդիի «Կյանք մահից հետո» գրքին, որտեղ նկարագրվում են նմանատիպ շատ դեպքեր: Թերթում տարբեր գիտնականներ իրենց կարծիքներն էին արտահայտել. հիմնականում ամեն բան բացատրվում էր սովետական մամուլին բնորոշ ոգով, թե իբր դրանք ընդամենը հալուցինացիաներ են, կամ հիվանդությունների հետ կապված ինչ-որ տեսիլքներ: Բայց ինձ բոլորից շատ վիրավորեց մի հոգեբույժի այն բացատրությունը, թե դրանք մարդիկ են, ովքեր ոչնչով հետաքրքիր չեն շրջապատի համար և հնարովի պատմություններով ընդամենը ցանկանում են ուշադրություն գրավել: Այստեղ ուզում եմ ասել, որ ոչ ոք չի կարող ինձ համոզել, թե դրանք հալուցինացիաներ են. ինձ հետ կատարվածը շատ ռեալ, իրական վիճակ էր. դու լրիվ ասես զգում ես քո «մարմինը», ուղեղդ բացարձակ արթուն, սթափ վիճակում է, պարզ ընկալում է ամեն բան, ամեն բան ենթարկում անալիզի: Ամեն դեպքում, պարզ էր, որ այլևս իմաստ չուներ նյութն ուղարկելը: Անցան տարիներ… Աղջիկս արդեն մոտ քսան տարեկան էր, երբ ինչ-որ անհասկանալի հիվանդություն ի հայտ եկավ: Արվեցին բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, քննության ենթարկվեց տարբեր մասնագետների կողմից, բայց ոչինչ հնարավոր չեղավ պարզել: Նշանակված բուժումները ոչնչով չէին օգնում, իսկ աղջկաս վիճակը գնալով վատանում էր: Լրիվ հուսահատ, ինչ-որ մեկի խորհրդով որոշեցի դիմել Աստծուն: Գնացինք եկեղեցի. և այնտեղ ես ստացա իմ աղոթքի պատասխանը. ինձ ասվեց, որ այդ հիվանդությունը տրված է աղջկաս այն բանի համար, որ ես գիտելիք ստանալով` չկիսվեցի մարդկանց հետ, իսկ չէ որ դեպքն ինձ հետ եղել էր հենց աղջկաս ծննդաբերելու ժամանակ: Աղջիկս, իհարկե, ապաքինվեց: Ասեմ նաև, որ այն, ինչ կատարվեց ինձ հետ տարիներ առաջ, փոխեց իմ ամբողջ կյանքը, փոխվեցին նաև իմ մտածելակերպը, աշխարհայացքը… ամեն ինչ փոխվեց: Ես հիմա շատ լավ գիտեմ, որ կա մեկը, ով ամեն ինչ գիտի, մի ամենատես աչք, որ տեսնում է ամեն բան: Իմ վատ արարքները ես կարող եմ մարդկանցից թաքցնել, բայց ոչ Աստծուց: Այնտեղից վերադառնալուց հետո էր, որ սկսեցի զբաղվել էկոլոգիայով: Եվ միշտ զգացել եմ, որ երբ ճիշտ ուղով եմ գնում. գործում եմ մարդկանց, բնության շահերից ելնելով, անպայման աջակցություն եմ ստանում: Հաճախ է պատահել, որ նախազգացել եմ գալիք վթարները. օրինակ` Չերնոբիլի աղետը: Կարծել եմ, թե մեր ատոմակայանին է վերաբերվում, զանգահարել եմ ատոմակայանի տնօրենին, նախարարություն, քանի գիշեր չեմ քնել տագնապից. աչքերս փակում էի` ատոմակայանի պայթյուն էի տեսնում: Մի օր արթնացա և հասկացա, որ այն` ինչ սպասում էի, արդեն եղել է: Նորից եմ զանգահարում ատոմակայան: Ոչինչ չեմ հասկանում: Եվ միայն մեկ օր հետո սկսեցին ինչ-որ բաներ հաղորդել Չերնոբիլի վթարի մասին: Մեր երկրաշարժն եմ զգացել նախապես. պարզապես գիտեի, որ մեր ազգին մեծ վտանգ է սպառնում: Այդ ժամանակ տանկեր էին քաղաքում, վիճակը լարված էր: Ինչ կռիվների մեջ եմ ընկել Մոսկվայում` Հայաստանի հետ այդ ի՞նչ եք պատրաստվում անել: Վերադառնում եմ և վստահ եմ, որ Հայաստանի հետ արդեն ինչ-որ բան է կատարվել: Ինքնաթիռից իջնում եմ` ամեն ինչ կարծես իր տեղում է: Էլի ամբողջ գիշեր չեմ քնում: Արդեն մտածում եմ, որ հոգեկան վիճակս գուցե լրջորեն խախտվել է: Առավոտյան գնում եմ ինստիտուտ, հանկարծ շենքը ուժեղ ցնցվում է. բոլորը վազվզում են, իսկ ինձ վրա առաջին պահերին ինչ-որ հանգստություն է իջել… որ եղավ, եղավ այն, ինչ սպասում էի… Շատ դեպքեր են եղել, երբ աղոթքով դիմել եմ և անմիջապես ստացել եմ Աստծո օգնությունը: Գիտեք, որ անհանգիստ եմ Երևանի համար, անընդհատ փորձում եմ ինչ-որ բան անել, ոչինչ չի ստսցվում: Հերթական անգամ վեճերի մեջ եմ քաղաքապետարանում, ճարտարապետների հետ` դարձյալ ոչ մի արդյունք: Գալիս եմ տուն շատ տխուր. ամբողջ գիշեր աչքերիս առաջ են անապատացող Երևանը, երկրաշարժից քանդվող, իրար վրա թափվող շենքերը, որովհետև այնքան խիտ են կառուցված, որ մի հարվածն էլ բավական է, որ ազգի կեսը կոտորվի: Առավոտյան դիմում եմ Աստծուն, որ` Տեր Աստված, ես ինչ կարող էի` արեցի, մնացածը քո ձեռքին է…Քսան րոպե անց զանգահարում են, վերցնում եմ` Ժնևից է, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրից. «Կարինա, Դուք առաջվա պես պնդու՞մ եք, որ Երևանը էկոլոգիապես լարված տարածք է: Մենք այստեղ մտածում էինք, թե ո՞ր քաղաքը վերցնենք ուսումնասիրության, որոշեցինք վերցնել Երևանը»: Դա քիչ բան չէր, բոլոր դեպքերում ինչ-որ գործընթացներ գնում են. գրքեր տպագրեցինք, պրոբլեմը բարձրացավ մինչև Կառավարություն, մինչև Ազգային Ժողով: Մի անգամ էլ Վենետիկում ասես հրաշքով` Աստծո օգնությամբ, կարողացա գնալ Սուրբ Ղազար, հանդիպեցի Սրբազանին: Այդպիսի դեպքեր շատ են եղել£ Մի բան էլ եմ ուզում պատմել: Երևի շատերն են լսել, որ երկրաշարժի օրերին տարբեր տեղերում տեսիլքներ են երևացել: Ուզում էի տեսնել, բայց չէր ստացվում: Հանկարծ իմանում եմ, որ նույն տեսիլքը` Քրիստոսը և Տիրամայրը` երեխան ձեռքին, Երևանում էլ է հայտնվել: Իմ բաժնի երկու աշխատակիցների հետ գնում ենք Աջափնյակ` այդ բնակարանը: Պատկերը խոհանոցի պատին էր: Սկզբում ինձ թվաց, թե պարզապես պատը մի քիչ կեղտոտված է, ուրիշ ոչինչ: Համենայնդեպս նստեցինք, սկսեցինք զրուցել: Տանտիրուհին պատմեց, որ պատը լրիվ մաքուր է եղել, առավոտյան հանկարծ տեսել են պատկերը հայտնված: Փորձել են լվանալ, անգամ փոշիներով, բայց չի անցել: Մենք այդպես խոսում ենք, մեկ էլ պատին եմ նայում ու տեսնում, որ նկարները գնալով ցայտուն են դառնում.. մեկը երիտասարդ կին է` երեխան գրկին, մյուսը` տղամարդ` գլխին, դժվարանում եմ ասել` թա՞գ էր, փշե պսա՞կ, թե՞ ` պարզապես պսակ: Սկզբում լրիվ կիսադեմով էր, հետո քիչ առ քիչ ասես շրջվեց: Ինձ ցնցեց նրա հայացքը ու հետո երկար ժամանակ տանջում էր: Այդ հայացքը և° տանջված էր, և° միաժամանակ մեղադրող: Հետո, քանի որ արդեն մթնել էր, տանտիրուհին մոմ վառեց, և զարմանալի մի բան կատարվեց. նախ, պատկերները սկսեցին լույս արձակել, ապա դրանց շուրջ հայտնվեցին լույս արձակող խաչերից շրջանակներ: Բոլորս ապշած էինք և շատ տպավորված : Անցնում է մի որոշ ժամանակ, մի օր `ամսագրերում ինչ-որ նյութեր փնտրելիս, հանկարծ բացված էջին տեսնում եմ Հիսուսի այն նույն պատկերը, որը հայտնվել էր պատին: Այնպես եմ ճչում, որ բոլորը վախեցած ինձ են նայում: Դա նկարիչ Գեի նկարներից էր. «Պոնտացի Պիղատոսը և Քրիստոսը»: Հետո, շատ հետո իմացա, որ այդ նկարիչը մեծ տառապանքով է նկարել` ճգնելով: Ես խորապես համոզված եմ , որ մոլորակի այսօրվա վիճակը` արհավիրքները, աղետները, մեր հակաէկոլոգիական կյանքի, մեր ագահության, անբարոյականության պատասխանն են: Ես մանկությունից մոլորակն ընկալել եմ որպես բանական էակ և իմ աշխատանքներում անվերջ փորձել եմ արտացոլել այդ: Հիմա արդեն շատ գիտնականներ են դա ընդունում: Մենք դեռ շատ քիչ բան գիտենք երկրագնդի, մարդու հետ` Տիեզերքի, Բացարձակի կապի մասին: Անձամբ ես գիտեմ, վստահ եմ, իմ ճանապարհը դա է ցույց տվել, որ պետք է ծառայել արդար գործի. ճշմարտությանը, բարոյականությանը, այդ ժամանակ Աստծո օգնությունն ու աջակցությունը քեզ հետ կլինեն: Տարիներ առաջ վիրահատության ժամանակ ինձ հետ կատարվածից հետո ես այլևս մահից չեմ վախենում. իմ վախը մեկն է` չանել այնպիսի բան, որի համար ստիպված կլինեմ Աստծո առաջ կանգնելիս ամաչել, կամ պատասխան տալ դրա համար: Որովհետև կյանքը շարունակվում է, գայթակղությունները շատ մեծ են, և շատ դժվար է անընդհատ այս եռուզեռի մեջ լինել և չզայրանալ, չհուսահատվել: Իսկ պատասխանի օրը բոլորիս է սպասում, մենք դա չպետք է մոռանանք: «Իմացիր: Ես կամ մարդկանց մեջ: Ձեր խղճի ձայնը, դա Աստծո մի մասնիկն է: Կկարողանա՞ս ապրել մնացյալ կյանքդ սեփական խղճիդ հետ հաշտ և ներդաշնակ, ուրեմն սիրում ես ինձ…»…