Նորամուտի հայտ «Աքլորը...»


Ոչ մի կերպ չեմ հաշտվում ՀՆՄ Նկարչի տան վերջին այցերիցս մնացած տխուր, հակամշակութային տպավորություններիս հետ, երբ ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի ուսանողների ստեղծագործությունների (դեկորատիվ արվեստ) նորաբաց ցուցահանդեսում կրկին հայտնվելով` միանգամայն անսպասելիորեն հերքվեց ներկայացված շուրջ 60 տարաբնույթ աշխատանքների ուսանողապատկանելությունը£ Անի Դուրգարյանի «Հիսուսի կյանքը» դիպլոմային (ի դեպ, գերազանց գնահատված) 7 նկարազարդումներից 4¬ը, հանիրավի, ցուցադրված էին Գայանե Մարգարյանի անվան տակ£ Արտառոց կամայականության դեմ ընդվզող մոր` տիկին Մարիամի ցասումը մեղմեցի` իմ գրչով վերականգնելով դստեր անունը£ Երբ շուտով պարզվեց, որ թաքցված կամ կեղծված հեղինակներ էլի կան, իսպառ չհիասթափվելու համար գերադասեցի լուսաբանել Արման Համբարձումյանի կայացման ուղին` ոգևորված նրա 3 քանդակներից մեկով£ Սկսնակ արվեստագետի «Անգլուխ աքլորն ու ասպետը» տպավորիչ խտացնում էր սին ամբարտավանության երկակի գլխատման գաղափարը£ Իր աշխատանքը խնամքով տեսանելի ճիշտ ռակուրսի բերող ներամփոփ երիտասարդի հետ դյուրությամբ մտերմանալով` պարզեցի, որ ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի այս ուսանողն արդեն հասցրել է հիշարժան փաստեր արձանագրել մանկուց ձգվող մասնագիտացման ճանապարհին£Գեղանկարչության նկատմամբ հետաքրքրությունն արագընթաց զարգացում է ստացել այն օրվանից, երբ «ղցՊՏՋպրՑՉպվվՈÿ սՏՑպՐպÿ»-ով արվեստասեր հոր շահած «հՑՐՈվՌՓօ ՉպսՌՍՏռ ՊՐցՋոօ» պատկերազարդ գրքում ուշի ուշով զննել է ռուս-թուրքական ¥1877-78 թթ.¤ պատերազմի դրվագները պատկերող նկարները£ Հոր չիրականացած երազանքը կենսագործելու վճռականություն և ունակություններ դրսևորելով` մութ ու ցուրտ 90-ականներից նկարչության դասեր է քաղել, նախ, Մարիա Ուլիկյանից, ապա` Գեղագիտության ազգային կենտրոնում նկարչություն ու խեցեգործություն ուսուցանող Սամվել Բաղդասարյանից£ Վերջինիս ջանադրությամբ` 6 տարի շարունակ հմտացել է գծանկարում, հղկել քանդակելու ձիրքը£ Մանկական պատկերասրահում 2002-ին տեղի ունեցած ցուցահանդեսում առաջին անգամ հանրությանն է ներկայացրել Նոյի, Հաբեթի, Սեմի, Նոյեմզարի քանդակները` Բաղդասարյանի մյուս 30 սաների արած կենդանաքանդակներով ամբողջացնելով «Նոյան տապան» խմբակային հարթաքանդակը£ Զուգահեռ զբաղվելով ոսկերչությամբ` շուտով սկսել է խառը տեխնիկայով աշխատել£ Մանվել Բաղդասարյանի ուղղորդմամբ գեղանկարչական որոնումների շրջապտույտում հայտնվելով` կոմպոզիցիաների անվերջանալի շարքեր է ստեղծել, որոնցում էլ ժամանակ առ ժամանակ ծնվել են նոր քանդակների գաղափարները£ Ինչպես «Մարտունակություն» շարքից` ինձ գրաված «Աքլորը...»£ Ոգեշնչվելով պատմավեպերից ու արկածային գրականությունից` առանձնակի եռանդով նկարել է մարտական տեսարաններ, զինվորներ ու կենդանիներ£ Յուղաներկը, տուշը, կավն ու մետաղը շուտով դարձել են ստեղծագործելու կարևոր ատրիբուտները£ 12 մատիտանկար կենդանապատկերներով Սամվել Բաղդասարյանի ևս 3 սաների հետ իր ունակությունների նոր արտահայտություններն է ցուցադրել 2003-ին «Ակադեմիա» պատկերասրահում£ 2005-ին ընդունվելով ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի «կերպարվեստ և գծագրություն» բաժինը` փայլուն առաջադիմությամբ հայտնվել է ստեղծագործական նկարագիրը հարստացնելու կոչված նոր մանկավարժների ուշադրության կենտրոնում£ Եվ, հատկապես գունանկարի ուսուցչի` Լեմս Ներսիսյանի խորագետ հոգատարությամբ, սկսել է յուրացնել գեղանկարի նրբությունները£ Տարվել է նաև հագուստի մոդելավորմամբ£ Արվեստագետի ներշնչանքի աղբյուր հաջողությունը` «խպչպվՊՈ ՐՏՊվՏռ ջպՎսՌ» մրցույթի շրջանակներում 2 օրում պատկերած Սասունցի Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտին շնորհված «իՈ տՐՏՒպրրՌՏվՈսՌջՎ» դիպլոմը, Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների երիտասարդական դելփյան 4-րդ խաղերում ¥2006 թ.¤, աննախադեպ խթանել է 22-ը դեռ չբոլորած արվեստագետի արարումը£ Նախընտրած թեմային ներդաշնակող բազմաժանր երաժշտության հնչյունների հարակից օժանդակութ յամբ, համացանցային տեղեկատվությամբ և համաշխարհային կերպարվեստի հին ու նոր գանձերի ¥Ռեպին ու Սուրիկով, Ռոդեն ու Միքելանջելո, Գետիկ ու Գազազ, Լեոնարդո ու Դեգա, Մոնե ու Դալի...¤ ուսումնասիրությամբ հստակվող սեփական գեղագիտության որոնումները բազմապատկել են ստեղծագործական եռանդը£ Զարմացնելով ապրած ժամանակի սրված զգացողությամբ` Արման Համբարձումյանն իր վաղվա օրվա գունեղացման իրատեսական հույսեր է ներշնչում£ Առաջին ավետաբերն արդեն, կարծես, մոտենում է£ Իր սանի բնատուր շնորհներով հրապուրված արվեստագետ Անետա Երզնկյանի բարյացակամ նախաձեռնությամբ` նորելուկ արվեստագետը Չարենցի տուն¬թանգարանում կներկայացնի հանրությանը իր յուրաքանդակ 8 գործերը` այս «Աքլորի...» հարևանությամբ ցուցադրելով «Մարտնչում», «Կանչ» տարաչափ աշխատանքները 5 կանանց շարքի հետ միասին£ Հուսանք, որ առաջին անհատական ցուցահանդեսը կճշգրտի Արմանի կարողությունների սահմանը ու վերընթացի ցանկալի նախանշան կդառնա£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ