ՀՈԲԵԼՅԱՐԻՆ ԱՐԺԵԶՐԿՈՂ ԹԱՏԵՐԱԸՆԾԱ


Բանաստեղծական ներաշխարհի շատրվանում «Քսաներորդ դարի վերջին հումանիստ» Տոնինո (Անտոնիո) Գուերայի պաշտամունքը Ապենինյան թերակզղուց Հայաստան հորդեց, երբ իտալացի արվեստագետը 2007¬ի աշնանը մեր հողի վրա երկրորդ անգամ ոտք դրեց: Հետահայաց ցուցադրությունը նրա հարյուրավոր սցենարներով Ֆելինիի, դե Սիկայի, Անտոնիոնիի, Տարկովսկու, Վիսկոնտիի և այլ կինոհսկաների նկարահանած ֆիլմերի ընտրանու, նրա պատվին կազմակերպված համերգները և ցուցահանդեսները համընդհանուր հետաքրքրություն արթնացրին 8 «Ոսկե արմավներ» և 6 «Օսկարների», եվրոպական բարձրագույն բանաստեղծական մրցանակների ու բազմաբազում հեղինակավոր պարգևների ու տիտղոսների ասպետի ամբողջ ստեղծագործության նկատմամբ£ Բանաստեղծական ներաշխարհի շատրվանումը ուժգնացավ ազգային պատկերասրահում` «ֆանտաստիկ բառարանով», հայաստանյան առաջին տպավորությունները մանկական պարզունակությամբ անդրադարձնող երկու տասնյակ նկարներով և, ամենից ավելի, «Տոլստոյի լապտերների» հրաշապատում «շուրջպա րով», վարպետության դասընթացներով: Հայ կինոգործիչների տեսիլքով նոր ֆիլմապատումներ ծնվեցին անցյալ դարի լավագույն սցենարիստի, Գաբրիել Գարսիա Մարկեսի բնորոշմամբ` Իտալիայի ամենախոշոր ժամանակակից պոետի, այգիների ու թանգարանների, երգեցիկ թռչունների, շատրվանների ու ամենաանհավանական հեքիաթագեղ քանդակների գյուտարարի առեղծվածային էության մասին£ Հենց այդ օրերին էլ սկիզբ դրվեց Տոնինո Գուերայի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի ստեղծագործական դաշինքին, որի հիմքում «Մեղրը» պոեմի (ըստ Գուերայի, իր լավագույն չափածո երկի) թատերայնացումն էր£ Նախաստեղծ սյուժեի և ակնկալվող նոր բեմադրության առաջնախաղի միջև ընկած ստեղծագործական փուլի ընթացքում, «Յոթ ուղերձի» հավելմամբ խտացվեց բեմական կերպավորման ենթակա տեքստի գլխավոր ասելիքը£ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Արթուր Մանուկյանը «ա¬լյա» Պիացոլա հյուսեցին լեյտմոտիվային հենքը: Հպարտ հայ բեմադրիչի մտահղացած «Մեղրը կամ յոթ ուղերձ նահանգապետին» թատերաձոնի փաստով (մարտի 16¬ին լրացավ մեծահամբավ իտալացու ծննդյան 90-ամյակը)` անհամբեր հանդիսատեսը ափիբերան հեղեղում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը հայտարարված հրապարակային ցուցադրության օրը` մարտի 5¬ին, երբ ՀՀ նախագահի հրամանագրով ծերունազարդ վարպետը պարգևատրվում է Պատվո շքանշանով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ