ՉԹՕ¬ներ կան` պնդում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը


Այլմոլորակայիններ կան, և նրանց հետ ընդհանուր լեզու գտել են Մեծ Բրիտանիայում£ Երկրի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Չբացահայտված թռչող օբյեկտների` կղզի կատարած այցերի տվյալները£ Պարզվում է` նրանք թռչում են կանոնավոր կերպով£ Իհարկե, որևէ դեպք պաշտոնապես ապացուցված չէ, բայց մասնագետները կարծում են, որ դա առիթ չէ` հրաժարվելու նրանց մանրակրկիտ ուսումնասիրելու որոշումից£ Ինչ¬որ ժամանակ գաղտնի եղած 6000 էջանոց փաստաթղթերում գիտնականների գրառումներ, զինվորականների ու ոստիկանների զեկուցագրեր և, իհարկե, ականատեսների վկայություններ կան այդ մասին£ Ընդհանուր տպավորությամբ` 20¬րդ դարավերջին Մեծ Բրիտանիան զգացել է նրանց արշավանքները£ Չբացահայտված թռչող օբյեկտները պտտվել են թագավորության վրայով` ձյունամրրիկի փաթիլների նման£ Ուֆոլոգների համար ամենա«բերքառատը» 1996 թ.¬ն է եղել, երբ ավելի քան 600 ահազանգ է ստացվել£ Ամեն ինչ սկսվել է Հարավային Ուելսում տեղի ունեցած հանելուկային միջադեպից£ Տեղաբնակներից մեկը գիշերն ավտոմեքենայով գնալիս հանկարծ տեսել է, թե ինչպես է իրեն մոտենում մի ամբողջ աստղաբույլ£ Նա կանգնեցրել է ավտոմեքենան, ու նույն պահին նրա վրա պայծառ լույսի հեղեղ է սփռվել£ Լուսավորությունը տևել է մոտ 5 րոպե, որից հետո անջատվել են բջջային հեռախոսն ու մեքենայի ռադիոն£ - Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է ստանում ՉԹՕ¬ների մասին, և մեր խնդիրն է բացահայտել, թե դրանք սպառնալի՞ք են Միացյալ Թագավորության համար£ Երկնքում շատ տարօրինակ բաներ են կատարվում, բայց դրանց մեծ մասը բացատրելի է£ Դրանք կարող են լինել ինքնաթիռների լույսեր, օդային օձեր, օդապարիկներ, անսովոր տեսքի ամպեր£ Մենք չենք կարող դրանք համարել վերերկրյա կյանքի գոյության ապացույցներ,¬ ասել է նախարարության ներկայացուցիչը£ Խնդիրն այն է, որ ոչ բոլոր իրադարձություններն են հանգամանորեն ուսումնասիրվում. շատ զեկուցագրեր միանգամից արխիվ են ուղարկում£ Համենայն դեպս, դրանց հետագա ընթացքի մասին ոչինչ հայտնի չէ£ Այսպես, 1997 թ. Բրիմինգեմ ավանի բնակիչները գիշերն արթնացել են շների աղմուկից. նրանք հաչում էին ինչ¬որ եռանկյունի թռչող օբյեկտի վրա, որը կախված էր տներից մեկի այգու վրա£ Բայց հենց դուրս է եկել այդ տան տերը, եռանկյունին անհետացել է` հողի վրա թողնելով սպիտակ գործվածքատիպ ինչ¬որ իր£ Տղամարդն այն դրել է բանկայի մեջ` հետազոտողներին հանձնելու համար£ Հայտնի է, որ թռչող ափսեներին լրջորեն է վերաբերվել նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ով իր ենթականերից պահանջել է «ուսումնասիրել և զեկուցել»£