Եվրասիական նոր կայսրություն


Երբեմնի Սովետմիության անդամ հանրապետություններին դարձյալ իր շուրջ (առայժմ ձեռնպահ մնանք` «իր տիրապետության ներքո» արտահայտությունից) համախմբելու ռուսական ջանքերն անթաքույց են£ Այդ ուղղությամբ առաջին քայլը ԱՊՀ կոչվածն էր, որն այդպես էլ չկայացավ£ Բայց դա չհիասթափեցրեց Ռուսաստանին` մղելով նոր որոնումների£ Իսկ այս իրողությանը, կարծես, խանդով են վերաբերվում Արևմուտքում: Մեծբրիտանական The Times¬ի վերջին վերլուծականներից մեկը հենց այդ մասին է£ *** Մինչ Վլադիմիր Պուտինը մտածում է Կրեմլ վերադառնալու մասին, Խորհրդային Միության աստիճանական վերածնունդ է նկատվում£ Մարդը, ով կոմունիստական պետության փլուզումը որակեց որպես «դարի աշխարհաքաղաքական խոշորագույն աղետ», կարծես մտադրվել է նոր կայսրություն ստեղծել£ Ասվածի հերթական վկայությունը հնչեց Պուտինի կառավարության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարության մեջ, որով ասվում էր, թե Ռուսաստանը կարող է վերացնել ռուբլին և Ղազախստանի ու Բելառուսի հետ ընդհանուր արժույթ ստեղծել£ Այդ պետությունների եռյակն արդեն ձևավորել է մաքսային միություն, իսկ 2012¬ի սահմաններում ծրագրում է տնտեսական միացյալ շուկա կազմավորել£ Ինչպես Շուվալովը հայտարարեց` ինքը չի բացառում արժութային միության ստեղծումը` որպես «տրամաբանական հերթական քայլ», փոխվարչապետը հավելեց, որ նման միությունը կստեղծվի եվրոպական գոտու օրինակով£ Այդ երկրներում ընդհանուր արժույթ վերջին անգամ եղել է խորհրդային ժամանակներում£ Մոսկվայում Ուկրաինայի ռուսաստանամետ նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նրան միանգամից հրավիրեց միանալ մաքսային միությանը£ Եթե Ուկրաինան դառնա այդ միության անդամ, նախկին խորհրդային հանրապետությունների «մեծ քառյակի» տարածքում առաջ կգա ԵԽ¬ից մինչև Չինաստան ձգվող և 213 միլիոն մարդ ընդգրկող ընդհանուր տնտեսական տարածաշրջան£ Դրա քաղաքական, ռազմական ու տնտեսական կենտրոնը կգտնվի Մոսկվայում, որտեղ 2012 թ. Պուտինը կարող է վերստին զբաղեցնել նախագահի պաշտոնը` 12 տարով£ Ընդհանուր արժույթը նրան հզոր տնտեսական լծակներ կընձեռի` թույլ տալով ձեռնոց նետել դոլարին ու եվրոյին£ Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն անցյալ ամիս հայտարարել է, որ Ռուսաստանը, դառնալով աշխարհում էներգակիրների խոշորագույն մատակարարը, շատ չանցած` նավթի առևտրին ձեռնամուխ կլինի ռուբլիով£ Միության վերականգնումը Ռուսաստանին նաև հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերն այն պայմաններում, երբ ինքը գոյատևման պայքար է մղում` գտնվելով Եվրամիության ու Չինաստանի նման հսկաների միջև£ Նրա տնտեսությունը հնամաշ է` եվրոպականի համեմատությամբ, իսկ բանվորական ուժի դիմաց իր ծախսերով նա գերազանցում է Չինաստանին£ Այդ պատճառով էլ ապագան նրան խոստանում է ԵԽ¬ի ու Չինաստանի տնտեսության համար էներգակիրների և հումքանյութերի մատակարարի դերը£ Նախկին Խորհրդային մյուս հանրապետությունների համար նույնպես բավական բարդ կլինի ընդդիմանալ միացյալ արժույթի և տնտեսական տարածաշրջանի տիեզերական ձգողականությանը£ Հայաստանի տնտեսությունն արդեն գրեթե ամբողջությամբ պատկանում է ռուսական ընկերություններին£ Հարևան Ադրբեջանը փորձում է բախվել ռուսական միջամտության հետ` Լեռնային Ղարաբաղի «սառեցված հակամարտության» պատճառով£ Իսկ մեծ դժվարություններ ապրած Ղրղըզստանն արդեն Մոսկվայից 2,15 միլիարդ դոլարի օգնության ծրար է ստացել£ Բայց չէ՞ որ եվրոն ապացուցում է, որ անկախ պետությունները լիովին կարող են գոյատևել միացյալ արժույթի շրջանակներում£ Հնարավոր է` նոր Խորհրդային Միության ծնունդի առթիվ վախն ավելորդ չափազանցությո՞ւն է£ Հնարավո°ր է, չնայած նախկին սովետական արբանյակների գործերին Ռուսաստանի քաղաքական միջամտության պատմությունը ոչ մի կերպ չի համեմատվի ԵԽ¬ի հետ£ Պուտինը համապատասխան դասեր է քաղել Ուկրաինայում արևմտամետ «նարնջագույն հեղափոխությունից» հետո£ Այս անգամ` նախագահի փետրվարյան ընտրություն ների ժամանակ, նա բացահայտորեն չսատարեց Յանուկովիչին£ Իսկ շուտով նա հնարավորություն կունենա` ավելի կառավարելի վարչակարգ ստեղծել Բելառուսում և Ղազախստանում£ Գալիք տարի Բելառուսում կավարտվի Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահական 3¬րդ ժամկետը£ Նա ստիպված կլինի լիարժեք չեզոքություն ցուցադրել Պուտինին` եթե ցանկանում է իր 4¬րդ ժամկետի համար օժանդակություն ստանալ միակ, ինչպես կարող է պարզվել` միջազգային խոշոր առաջնորդի կողմից£ Այս տարի կլրանա Նորսուլթան Նազարբաևի 70 տարին, և նա բացահայտ հետնորդ չունի£ Ու երբ ավարտվի նրա ցկյանս նախագահական ժամկետը, Պուտինը հավանաբար Կրեմլում կլինի և կունենա բոլոր հնարավորությունները` ազդելու նրան փոխարինողի ընտրությանը£ Հնարավոր է` Ռուսաստանին զիջելու և սեփական արժույթով ու Մոսկվայից հսկվող նոր եվրասիական միության մեջ ընդգրկվելու պատրաստակամությունը կարող է լինել այն գինը, որը կվճարեն երկու երկրները` պահպանելու համար իրենց ձևական անկախությունը£