Հա՞ որ...


ԲՋՋԱՅԻՆ կապի հնագույն և վատագույն օպերատորը` «Բիլայնը», հանդես է եկել տարօրինակ նախաձեռնությամբ£ Բարեգործությունների ու դրա կարևորության մասին բազմիցս լսելով` այստեղ որոշել ու նախաձեռնել են զարկ տալ ռուսաց լեզվի քարոզչությանը£ Ընդ որում այնպես, որ սեփական բիզնեսի տեսանկյունից օգտակարն ու հաճելին համատեղվեն, և արդյունքում չվահյուր օպերատորի գործերն ու ռուսաց լեզուն շահեն£ Թե ինչ է նշանակում էլեկտրոնային ինքնուսույց ասվածը, իհարկե, մի փոքր դժվար է հասկանալ£ Ոչինչ չի մանրամասնում նաև ընկերության տարածած համապատասխան հաղորդագրությունը£ Արդյունքում միայն ռուսերենի և անգլերենի հակամարտությունն է խորանալու£ Անցնող տարիներին մայրենիի հեղինակությունը հավուր պատշաճի չհաջողվեց բարձրացնել, սակայն նման խնդիրները, բնականաբար, բջջային օպերատորի բիզնես¬հետաքրքրությունների շրջանակից դուրս են£ Այնպես որ` ռուսերենի էլեկտրոնային ինքնուսույց կոչվածը, եթե, իհարկե, հանրապետության դպրոցներում ու ԲՈՒՀ¬երում տարածում գտնի (ինչպես բջջային օպերատորն է խոստանում ու նախատեսում), ապա լրջագույն և անընդունելի քայլ է կատարվելու լեզվական նախկին քաոսը վերահաստատելու ուղղությամբ£ ԿԱՍԿԱԾԻՑ վեր է, որ եթե նմանատիպ անհեթեթ նախաձեռնությունները չկանխվեն, ապա շատ չանցած` դրանք էլ որպես մեծագույն բարեգործություն են ներկայացվելու£ Մինչդեռ եթե նույնիսկ ամեն ինչ այդպես լիներ, ապա հանգիստ խղճով կարող ենք ասել, որ դա տեղի է ունենում բաժանորդներից կողոպտված գումարների հաշվին, որոնք ֆինանսական փաստաթղթերում որպես գերշահույթ են արձանագրվում£ Բջջային օպերատորի գրասենյակներում մշտապես կարելի է երկար հերթեր տեսնել£ Զարմանքն այլևս օրինաչափության է վերածվում, քանի որ հերթերում կանգնած քաղաքացիների մեծ մասը հավելագրումների պատճառները պարզաբանելու նպատակն ունի£ Դրանք երբեմն մի քանի հազար դրամի են հասնում, սակայն եթե պարզագույն հաշվարկ կատարենք և ընդունենք, որ յուրաքանչյուր ամիս ամեն մի բաժանորդից «Բիլայնը» կարող է ընդամենը տասը դրամ գրպանել, ապա դժվար չի լինի հաշվել, թե քանի տասնյակ միլիոն դրամի հավելյալ շահույթ կարող է ստանալ այս անուղղելի կառույցը£ Ի ԴԵՊ, հաճախ էլ պատահում է այնպես, որ բջջային կապի ինչ¬որ ծառայություններ ինքնաբերաբար ակտիվանում են£ Մինչ բաժանորդը հասկանում է տեղի ունեցածը, ահագին ժամանակ է անցած լինում, և նախորդող օրերի, շաբաթների համար զգալի գումար է գանձվում (այս պարագայում չափազանցություն չէ` կողոպուտ բառը)£ Հեռախոսաքարտի նախկին «կարգավիճակի» վերականգնումը, բացի կորսված գումարից, լրացուցիչ ժամանակ և նյարդեր է պահանջում£ Իսկ այս կառույցի տրամադրած ինտերնետ կապն ընդհանրապես արժե՞ արդյոք կապ համարել£ Նախորդ շաբաթը նույնպես առանձնացավ ինտերնետի պարբերական անջատումներով, սակայն բաժանորդների բոլոր զանգերին հեռախոսավարուհիները, թե ռոբոտները պատասխանում էին, որ կապի բարելավման աշխատանքներն են ընդհատումների պատճառ դարձել£ Նման պարզաբանումներ, իհարկե, բոլոր նման առիթներով են հնչում, սակայն նաև ինտերնետի որակն այդպես էլ չի բարելավվում£ Իսկ ո՞վ պետք է վճարի թալանվող բաժանորդին` կորցրած ժամանակի, նյարդերի ու անտեղի վատնված գումարների դիմաց£