Սառեցումը նախընտրելի՞ է


Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայ ¬ թուրքական զարգացումներում «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունն իրենց հայտարարություններում հաճախ են հիշատակում հատկապես Թուրքիայի ղեկավարները` ջանալով հայ¬թուրքական հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղյան խնդրում առաջընթաց արձանագրելու հետ£ Սակայն աշխարհի ուժային կենտրոնները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, աննախադեպ միասնականությամբ սառը ջուր էին լցնում Անկարայի գլխին` հայտարարելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը կապ չունի հայ¬թուրքական գործընթացի հետ, որը նախաձեռնելով` ամերիկացիները նպատակ են հետապնդում Թուրքիային ներքաշել Հայաստանի հետ պարտավորեցնող հարաբերությունների դաշտ, այդպիսով մեծացնել վերահսկողությունն Անկարայի նկատմամբ£ Այսինքն, Միացյալ Նահանգներն արթնացրեց «հայկական գործոնը»` ընդհանրապես Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում Թուրքիայի հավակնությունները զսպելու համար£ Իր հերթին, վերջինս հայ¬թուրքական գործընթացը պայմանավորում է Ղարաբաղյան խնդրով` փորձելով գլուխն ազատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից, այն է` ամերիկյան վերահսկողությունից ու իր ինքնուրույն խաղը խաղալ£ Բայց Վաշինգտոնը եթե հակված լիներ իրարանցում առաջացնել Հարավային Կովկասում, չէր տարաբաժանի հայ¬թուրքական հարաբերությունները Ղարաբաղյան հիմնախնդրից£ Եվ այդ հակամարտության կարգավորման հետ կապված էական իրադարձություններ այսօր կարծես թե չկան£ Սոչիում Մեդվեդև¬Ալիև¬Սարգսյան եռակողմ հանդիպման նպատակն, իրականում Ղարաբաղյան հակամարտության լուծման նախադրյալների ստեղծումը չէր£ Այն, ինչպես և մայնդորֆյան հանդիպումն ավելի շուտ առնչվում էր ռուս¬վրացական պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, և այդ իրադրությունում Ռուսաստանի դերակատարությանը£ Որքան էլ թուրք ¬ ադրբեջանական քարոզչամեքենան բարձրաձայնի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, այնուամենայ նիվ, անկասկած է, որ Բաքվում միշտ էլ առկա է եղել Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակի ինքնուրույնության ապահովման ձգտում£ Ալիևների ընտանիքը հասկանում է, որ Թուրքիայից չափից դուրս կախվածությունը կհանգեցնի իշխանության կորստի£ Այս հանգամանքում Ադրբեջանը երկար ժամանակ վարել է արևմտամետ արտաքին քաղաքականություն£ Հատկապես վերջին մի քանի տարում այն սպառել է քաղաքական և նյութական ռեսուրսները (գազ, նավթ), որոնք կարող էր առաջարկել Արևմուտքին, իսկ Վաշինգտոնն Ադրբեջանն ու Թուրքիան միմյանցից բաժանելու բացահայտ քաղաքականություն է որդեգրել£ Ավելին, Արևմուտքը ղարաբաղյան խնդրի առումով հստակ հեռանկար, կարծես, չի առաջարկել, ու թերևս նաև այս հանգամանքով է բացատրվում Մինսկի խմբի ձևաչափից ժամանակ առ ժամանակ Բաքվից հնչող դժգոհությունները£ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում համարում են, որ իրենց շնորհիվ Ադրբեջանը մեծ եկամուտներ շահելու հնարավորություն ստացավ, ինչի համար շնորհակալ պետք է լինի£ Եվ Անկարայի հետ հարաբերությունները, նրանց կարծիքով, Բաքուն պետք է կառուցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների շահերի հաշվառումով£ Այդ իրավիճակում էր, որ Ադրբեջանը որոշեց վա¬բանկ քայլ կատարել` դեմքով շրջվել դեպի Ռուսաստանը£ Սակայն Կրեմլն այդ շրջադարձին շատ մեծ նշանակություն, թերևս, չի տալիս£ Ճիշտ է, Ռուսաստանն արդեն Ադրբեջանի ողջ գազն իրենով արեց, բայց նավթի ու գազի արդյունահանման, տարանցման տարածաշրջանային համակարգը կողմնորոշված է մնում դեպի Արևմուտք£ Ադրբեջանին թույլ չեն տա անտեսել միլիարդներ արժեցող ներդրումները և էներգակիրների հոսքն այլ ուղղությամբ` դեպի հյուսիս (Ռուսաստան) ուղղորդող նոր կոմունիկացիաներ կառուցել£ Իսկ Բաքու¬Թբիլիսի¬Ջեյհան նավթամուղն այսօր վերածվել է լոկալ խողովակաշարի, որն ապահովում է միայն Թուրքիայի և Իսրայելի պահանջարկը£ Եվ Ադրբեջանն այլևս ընդունակ չէ դառնալու գազային նախագիծը սնուցող միակ աղբյուրը, որը կնպաստեր «Նաբուկոյի» գոնե հիշատակմանը£ Այսինքն, Բաքուն կորցնում է էներգակիրների հաշվին աշխարհաքաղաքական գործոն լինելու հնարավորությունը£ Մյուս կողմից, Հարավային Օսիայում պատերազմից հետո Ռուսաստանը փորձում է հստակեցնել տարածաշրջանում իր քայլերի առաջնահերթությունները£ Կրեմլն, ըստ էության, հնարավորություն է տվել Վաշինգտոնին` տարածաշրջանում վերահսկել իրավիճակը£ Եվ Ռուսաստանն այժմ փորձում է ամրապնդվել Ադրբեջանում և արգելել նրա մասնակցությունն ուժային այլ կենտրոնների հակառուսական ծրագրերի մեջ£ Միևնույն ժամանակ, Բաքվում հասկանում են, որ Մոսկվային չի հաջողվում հանդես գալ իբրև Հարավային Կովկասի դիրիժոր, և ներկա միջազգային իրադրությունը թույլ չի տալիս նրան Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին, ինչպես նախկինում£ Այս իրավիճակում արտաքին քաղաքականության այլընտրանքի իբր գոյություն ունենալն Արևմուտքին ցույց տալու հնարավորությունը Բաքվի համար հավասարվում է զրոյի£ Մյուս կողմից էլ, հայ¬թուրքական գործընթացի շնորհիվ այսօր Ռուսաստանը, թերևս, մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգները կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը` թուրքական վտանգի առջև£ Եվ դա կանխելու նպատակով Ռուսաստանը ջանում է նախաձեռնությունն իր ձեռքում պահել` գոնե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում£ Կարելի է ասել` Կրեմլն այսօր կաշվից դուրս է գալիս, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն Մադրիդյան նորացված սկզբունքների նախաբանը` սեփական խաղաղապահներին Իրան-Հայաստան-Ադրբեջան առանցքում տեղակայելու համար£ Այս տարբերակին Բաքուն կարծես համաձայն է` եթե ռուսներին հաջողվի համոզել Հայաստանին` գոնե երեք շրջաններից հանել զորքերը£ Թերևս, սա նկատի ունի Բաքուն` ասելով, թե համաձայն է մադրիդյան սկզբունքներին£ Իսկ Փարիզում Սարկոզին Սերժ Սարգսյանին մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումների առնչությամբ£ Նույնը արտահայտե ցին նաև օրերս Երևանում կայացած ՆԱՏՕ¬Հայաստան խորհրդարանական վեհաժողովում Արևմուտքի ներկայացուցիչները£ Մասնավորապես Եվրախորհրդում Ղարաբաղի հակամարտության գծով զեկուցող Գորան Լենմարկերը նաև նշեց, թե առայժմ բաց է մնում խաղաղապահների հարցը£ Այսինքն, Եվրամիությունում այնքան էլ ոգևորված չեն այն մտքից, որ խաղաղապահները կարող են ռուսները լինել£ Գ. Լենմարկերն ասաց, թե Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի ներկայացուցչության կազմում£ Իսկ Արցախից բազմիցս բարձրաձայնվել է, որ ԼՂՀ¬ն որևէ մեկին չի երաշխավորել բանակցություններում հանդես գալ իր անունից£ Այս ամենի համատեքստում ստացվում է, որ Ղարաբաղյան հակամարտության սառեցում է տեղի ունենում£ Իսկ որոշ դեպքերում սառեցումն ավելի նախընտրելի է£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ