ԿՆՈՐՈԳՎԻ՞ ՔԱՂԴԱՇՏԸ


Այս շրջանում ակնհայտորեն, թերևս նույնիսկ անվիճելիորեն հայրենի քաղաքական դաշտն այնպես է տկարացել, որ ցանկացած «խաղ», ինչին հնարավոր է փոքրիշատե լուրջ վերաբերվել, ամենաքիչը նախկին նախագահների մակարդակով պետք է կազմակերպվի£ Ահավասիկ, Լևոն Տեր¬Պետրոսյանն արդեն երկու տարի այս խաղի գլխավոր դերակատարն է` ընդդիմություն է, իսկ կուսակցությունները, դրանց առաջնորդները, մշտապես մանևրող քաղգործիչներն ու մյուսներն ընդամենը համապատասխան ֆոնն են ապահովում£ Այսինքն ավելի շատ փորձում են հագեցնել, լրացնել և ընդգրկուն տեսքով ներկայացնել ընդդիմություն կոչվող համապատկերը£ Ի վերջո այն, ինչը նախաձեռնվում է այս թիմի կողմից, շարժում անունն ունի, և անգամ Լևոն Տեր¬Պետրոսյանը միայնակ ի զորու չէ թեկուզ տասը հազար համակրի «հարցերը լուծել»£ Հանդիպման առիթ ու թեմա, ինչպես նաև բազմաթիվ օժանդակող այլ պայմաններ` իբրև օրվա հարցերի հարց ներկայացնելն, անշուշտ, կատակ բան չէ£ Այսուհանդերձ, եթե մի օր այս թիմի առաջնորդը որոշի ու Մատենադարանի հարթակը նորից Մատենադարանի գիտասրահով փոխարինի, ապա այսպես կոչված համաժողովրդական շարժումից այլևս ոչինչ չի մնա£ Ինչ¬որ առումով Լևոն Տեր¬Պետրոսյանի խաղն ավելի ազնիվ է, քանի որ եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա կարող ենք նկատել, որ այն «կամ¬կամի» տիրույթում է տարածվում և մեծամասամբ այդքանով էլ սահմանափակվում£ Այսինքն, եթե նրա որակած «պատերազմի» կուսակցությունը ընդդիմություն դառնա, և կրկնվող սցենարների տրամաբանությամբ հիմա էլ ընդդիմության արենան թողնելու խնդիր առաջանա, ապա դարձյալ կարելի է մի քանի նոր գրքի աշխարհ գալուն սպասել£ Ու դեռ հարց է, թե ոչ միայն ընդհանրապես, այլ հենց առաջին Նախագահի համար տարբերակներից ո՞րն է ավելի շահեկան. մնայուն աշխատությունները, թե՞ պատնեշային իրավիճակում հայտնված ՀԱԿ¬ին փրկելու ծրագրեր մտածելը£ Եթե Կոնգրեսին համարժեք քաղաքական այլընտրանքը փոքր¬ինչ ժամանակին հայտնվեր ասպարեզում, միգուցե ինքնաբերաբար ստացվեր նաև այս հարցի պատասխանը£ Սակայն վերստին քաղաքականապես մեկուսանալու պատճառաբանությունը և հիմնավորումը Լ. Տեր¬Պետրոսյանն առայժմ չի ներկայացնում, ինչն էլ իր հերթին անորոշ սպասումների և ժամանակ շահելու տպավորությունը հաստատուն պահելու իրական պատճառ է դարձել այս պարագայում... Հարմար առիթի դեպքում հավանական է, որ առաջին Նախագահը իր խաղագնդակը սիրով մեկ ուրիշին կփոխանցեր£ Անգամ եթե դրա հասցեատերն իր պատկերացրած և իրեն արժանի իրավահաջորդը չլիներ£ Մինչդեռ Ռ. Քոչարյանն առայժմ «զվարճա՞նք, թե՞ քաղաքականություն» դիլեմայում իր նախասիրություններն է փորձում հստակեցնել` ակնհայտորեն նաև սպասելով ամենահարմար պահին£ Թեև միգուցե սպասել ասվածն էլ փոքր¬ինչ հարաբերական է, քանի որ թեև անսպասելիորեն, բայց ինքնավստահ ու համարձակ նախաձեռնողականությամբ վերջին շրջանում նա ավելի հաճախ է ուզած տեղում հայտնվում£ Նկատելի է, որ երկրորդ Նախագահը բոլորովին էլ թոշակառու չդառնալու իր խոստման գերին չէ ու երբևէ տրամադրված չի եղել հեռանալ քաղաքականությունից£ Ի վերջո, նշանակալին ոչ այնքան պարսիկ պաշտոնյաների հետ հանդիպման նախաձեռնումն է, որքան նպատակահարմարությունն ու ժամկետները սեփական հայեցողությամբ տնօրինելը£ Իսկ որպես այս ամենի հետևանք` անխուսափելիորեն առաջ եկող լարումը որքան հետաքրքրասիրության, այնքան էլ անկանխատեսելիության հետևանք է£ Ռ. Քոչարյանն, իհարկե, սպասված գործիչ չէ, բայց գոնե քաղաքականամերձ շրջանակներն օրինաչափորեն չեն կարողանում անտարբեր մնալ վերջինիս անկանխատեսելի ծրագրերի հանդեպ£ Մանավանդ, ինչպես տեսնում ենք, մեր ժամանակներում քաղաքական եղանակ արդեն ամենաքիչը նախկին նախագահների միջոցով է հնարավոր դառնում ստեղծել£ Ընդ որում, այնպիսի եղանակ, որ մամուլի վերագրած 4 միլիարդ դոլարի (բնականաբար ապօրինաբար կուտակված) նյութական կարողության թեման հեշտ ու թեթև շրջանցվում է£ Ավելին, միգուցե երկրորդ Նախագահը համապատասխան պարզաբանումների ոչ միայն ցանկություն, այլ նաև ժամանակ էլ չունի£ «Այստեղ, այնտեղ և ամենուր» գործելաոճի շրջանակներում նախորդ շաբաթ նա Ֆրանսիայում հայտնվեց£ Եվ ինչպես հայտնի է, ճիշտ այն պահին, երբ Սերժ Սարգսյանն էլ իր պաշտոնակցի հետ էր հանդիպում£ Թե ինչ նպատակ էր հետապնդում կարգավիճակով հավասար պաշտոնակցի` Ժակ Շիրակի հետ կայացած զրույցը, դժվար չէ կռահել. ավելի հավանական է, որ կոնկրետ նպատակ, որպես այդպիսին, չկար, և ամեն ինչ ավելի շատ ցուցադրական բնույթ ուներ£ Այնպես, ինչպես մի քանի շաբաթ առաջ Ռ. Քոչարյանի իրանյան այցի պարագայում էր£ Այնուամենայնիվ, տեսանելի է, որ նման նախաձեռնողականությունը ոչ միայն ինքն իր մասին հիշեցնելու, այլ նաև ձեռքը քաղաքական զարգացումների զարկերակին պահելու շահախնդրությունից է բխում£ Ի վերջո, գոնե Լ. Տեր¬Պետրոսյանի օրինակով նա կարող է հաշվարկել, որ եթե ժամանակն ու հանգամանքները ճիշտ դասակարգվեն, ապա հիմնավոր վերադարձի մասին մտածելն արդեն տեխնիկայի կամ ավելի ճիշտ տեխնիկական հարցի կարող է վերափոխվել£ Հետևաբար` որոշում կայացնելու ժամանակ թեև քիչ, բայց դեռ կա£ Առավել ևս, որ կուսակցությունների տկարացումն ու հյուծված քաղաքական դաշտը նման որոշման օգտին են խոսում£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ