ԳԵՂԵՑԻԿԻ ՈՒ ԲԱՐՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Աշխարհահռչակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը 15 տարեկան է£ Հոբելյանական համերգաշարի անդրանիկ ելույթը Փարիզում էր, Շարլ Ազնավուրի հետ` Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումների շրջանակում£ Այնուհետև ծրագրված է շրջագայություն ՀՀ մարզերում և Արցախում, համերգներ Երևանի տարբեր դահլիճներում և նոյեմբերին` հիմնական համերգը Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում երգչախմբի և արտասահմանից հյուրերի մասնակցությամբ£ Երգչախմբի ղեկավարի` մաեստրո Տիգրան Հեքեքյանի ջանքերով արվում է գրեթե անհնարինը£ Առանց փորձատեղ ունենալու` խումբը հաջողեցնում է մնալ «լավ մարզավիճակում»` նշելով բոլոր հիշարժան ամսաթվերը գեղեցիկ կատարումներով£ Դրանցից մեկն էլ Երևանի Սլավոնական պետական համալսարանի դահլիճում ուսանողների հետ համերգ¬հանդիպումն էր` նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակին, Շուշիի ազատագրման և ՀՀ բանակի ծննդյան 15-ամյակներին£ Համերգն, ըստ տեղի ավանդույթի, բացվեց համալսարանի հիմնով£ Հետևեցին ներածական մի քանի ելույթներ դասախոսների, համերգի կազմակերպիչ Մայա Բագդասարովայի կողմից, խոսքեր` ի պատիվ մեծ հաղթանակի, 1 րոպե լուռ խոնարհում պատերազմում ընկածների հիշատակին£ Մեկ առ մեկ ներկայացվեցին երեկոյի պատվավոր հյուրերը` շքանշաններով և հարուստ կենսագրությամբ զարդարված Հայրենականի վետերանները£ Նրանցից յուրաքանչյուրի, այդ թվում` նաև «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի փոխնախագահ Էլմիրա Հեքեքյանի կենսագրութ յունը հայրենասիրության դասեր են. մի¬մի ընդհատված մանկություն` նվիրաբերված վեհ գաղափարին£ Դահլիճում մեծ ոգևորություն էր տիրում, ուսանողները, համակ ուշադրություն դարձած ըմբոշխնում էին երեխաների արտաբերած ամեն հնչյուն և հիացմունք արտահայտում ջերմ ու երկարատև ծափողջույններով£ Երգչախմբի երգացանկն, ինչպես միշտ, բազմազան էր, բարդ ու շատ հետաքրքիր£ Մաեստրո Հեքեքյանն ընտրել էր հիմնականում հանրամատչելի, հեշտ ընկալելի ստեղծագործություններ£ Ամեն երգից առաջ իր կատակներով համեմված մեկնաբանություններում խոսում էր վեհի, գեղեցիկի, ճիշտ փոխհարաբերությունների, հայրենասիրության մասին£ Լիներ դա Ռ. Պետրոսյանի «Ապարանը», թե Չեսնոկովի «Խնձորենին», Գարլենդի «An the mood»¬ը, թե Ամիրխանյանի «Դինգ-դոնգը»` դահլիճն ընդունում էր ոգևորությամբ, մեծ ուրախությամբ£ Հուզիչ էր մաեստրոյի խոսքը հայ ազատամարտիկների մասին Ա. Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան» ստեղծագործությունից առաջ£ Ինչպես միշտ, հաջողությունը ցնցող էր Ռ. Պետրոսյանի «Ագռավները մեր քաղաքում» երգից հետո, իսկ գագաթնակետը վերջին երգերն էին` «Թ սպրց տՐՌ ՒՐՏվՑՏՉՏՎ», «ԺպվՖ կՏոպՊօ» (մենակատար` Ա. Վարդանյան), «ԽՈՑþՔՈ»£ Դահլիճն ունկնդրում էր հոտնկայս, երգում էր երգչախմբի հետ հավասար, իսկ վետերանների աչքերին արցունքներ էին երևում… Համերգն ավարտված էր£ Եվս մի տոն` իսկական հաղթանակ, հայրենասիրության և արվեստի, գեղեցիկի ու բարության հաղթանակ, հաղթանակի տոն£