Երբ գործը խոսքից առավել է


Տարբեր բնագավառներում մարդիկ հաճախ են շռայլ խոստումներ տալիս, որոնք, ցավոք, չեն իրականանում, կամ էլ մասամբ են իրականանում... Սակայն, երբ խոստացվածը գերազանցվում է և շատ ավելին իրականացվում, դրանք եզակի, բացառիկ դեպքեր են... 15 տարի է անցել այն օրից, երբ Արծվաշենում քաջի մահով ընկավ երևանաբնակ Սամվել Վիրաբյանը` թողնելով տարեց ծնողներին, երիտասարդ կնոջը և 3 անչափահաս դուստրերին£ Վիրաբյանների ընտանիքը բնակվում էր Արաբկիր համայնքի Վ. Փափազյան 21 շենքում, որտեղ թիվ 4 սննդառի 501 խանութի տնօրենն էր համակրելի արտաքինով մի բարեկիրթ երիտասարդ` Ալբերտ Երիցյանը£ Նա սատարում էր թե° աղետի գոտուն (ստեփանավանցի հաշմանդամ դարձած 28-ամյա Անժելա Գրիգորյանին և ուրիշներին), թե° Երասխում ու Արցախում զոհված բազմաթիվ քաջարի հայորդիների ընտանիքներին£ Նշյալներին սատար կանգնելու գործելակերպ ունեցող Ալբերտ Երիցյանը չէր կարող անարձագանք մնալ իր իսկ օբյեկտի տարածքում բնակվող Վիրաբյանների խոր վշտին£ Անմիջապես օգնության ձեռք մեկնեց կերակրողին կորցրած ընտանիքին, ամեն ամիս անհրաժեշտ գումար հատկացրեց և խոստացավ մինչև երեխաների չափահաս դառնալը շարունակել աջակցությունը£ Շատ վաղուց արդեն 3 աղջիկները չափահաս են դարձել, նույնիսկ նրանցից մեկը ամուսնացել է, զոհվածի ծնողներն էլ մահացել են, սակայն Ալբերտ Երիցյանը չի ընդհատել օգնությունը, ամեն ամիս շարունակում է զգալի գումար հատկացնել և ոչ միայն այդ ընտանիքին£ Այդ մասին ինձ հանդիպեց և խնդրեց գրել զոհվածի կինը` Օֆելյան, որն առողջական լուրջ պրոբլեմներ ուներ… «Երախտապարտ եմ Ալբերտ Երիցյանին, «Հայր ու որդի Երիցյաններ» ընկերությանը, նրա որդիներին` Ռոբերտին ու Արտակին, հրաշալի գերդաստանին,¬ հուզմունքը զսպելով ասում է Սամվելի կինը` Օֆելյան,¬ 1992 թվականից մինչ օրս Ալբերտը մեզ չի մոռանում, մինչ օրս այդ դժնդակ տարվա օգոստոսից սկսած ամեն ամիս զգալի գումար է հատկացնում, չնայած երեխաներս վաղուց արդեն չափահաս են, ես էլ տատիկ եմ դարձել, և 15 տարի առաջվա իր տված խոստումը կարող էր լիովին ավարտված համարել… ես կրկին շնորհակալ կլինեի£ Ալբերտի մոտ գործը խոսքից առավել է£ Անձամբ ես նման 5 ընտանիքների ևս գիտեմ, որոնց Ալբերտը նույն կերպ անժամկետ աջակցում է£ Ես օրհնում եմ այդ ազնիվ, բարեսիրտ ու շնորհալի գործարարին, որի մոտ բարեգործությունը ցուցադրական ու ձևական բնույթ չի կրում, այլ բխում է հոգու խորքից և իր ի սրտե է…»£ Դեռևս 1995 թվականին ես զոհված հայորդիների և նրանց երեխաների մասին հոդվածներ էի գրել «Երկիր», «Լուսավորիչ» և «Կանչ» թերթերում, ուստի զոհված Սամվել Վիրաբյանի կինը երկար տարիներ անց խնդրեց ինձ երախտիքի խոսք գրել Ալբերտ Երիցյանին ուղղված, որը սիրով արեցի£ Ես հանդիպեցի Ա. Երիցյանին, նաև հետաքրքրվեցի, թե չի՞ ցանկանում արդյոք պատգամավոր դառնալ… Նա ասաց, որ իր համար կարևորը գործարարի իր գործունեությունն է, հացատեսակների և «Աթենք» մսամթերքի արտադրության ընդլայնումը, նոր աշխատատեղեր ստեղծելը, իր կողմից հովանավորվող ընտանիքներին աջակցությունը£ Իսկ Սամվել Վիրաբյանի աղջիկները` Անուշիկն ու Անահիտը, հիշեցին այն ծանր օրերը, երբ հայրը խոստացել էր 1992 թ. ամռանը տուն գալ, և նա եկավ… վերջին անգամ օգոստոսի 5¬ին ընդամենը 2 օրով և ընդմիշտ ուղևորվեց Եռաբլուր` այնտեղ անմահանալու…

Էլիզա ՄԽԻԹԱՐՅԱՆ