Արցախի վերաբնակեցումը համազգային խնդիր է


Թեև ԼՂ¬ում տիրող նախագահական ընտրություններին նախորդող տրամադրությունների մեկնաբանումից ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը հրաժարվեց, այնուամենայնիվ, սիրով պատասխանեց «Ավանգարդի» մի քանի հարցերի£ ¬ Ղարաբաղյան բանակցությունների շուրջ Իլհամ Ալիևի պարզաբանումն այն մասին, թե հայկական կողմը պատրաստ է զիջել ազատագրված շրջանները` ունի՞ արդյոք հիմնավորում£ ¬ Ադրբեջանական կողմը պարզաբանում է այնպես, ինչպես կերազեր, որ լինի£ Կարծում եմ` Ալիևի բացահայտումները մեկնաբանելու արժանի չեն£ Այն, ինչ ասել է, պարզապես անհեթեթություն է£ Եթե լուրջ բան ասեր, թերևս մեկնաբանեի£ ¬ Այսինքն, Դուք հերքո՞ւմ եք բանակցությունների օրակարգում այդ հարցի առկայությունը£ ¬ Միանշանակ£ ¬ Արցախի և մասնավորապես Շուշիի վերաբնակեցումը որքանո՞վ է իրականացված և ինչպիսի՞ն են տնտեսական աճի տեմպերը£ ¬ Արցախի բնական ռեսուրսները (հողային, ջրային, անտառային) համարժեք չեն բնակչության թվին£ 150 հազարանոց բնակչությունը այս մեծ տարածքի համար շատ քիչ է, ուստի վերաբնակեցման գործընթացն օրակարգի խնդիր է£ Արդեն 5¬րդ տարին է, ինչ անընդմեջ մեխանիկական աճ է գրանցվում£ 1999¬ից սկսած արձանագրված է բնական աճ£ Վերաբնակեցման ծրագրերով առաջիկա տարիներին կապահովենք 1/3¬րդով աճ և դա հիմնականում կլինի սեփականաշնորհված հողատարածքների, վարկավորման, աշխատատեղերի շնորհիվ£ 2000 թվականին սահմանամերձ գյուղերի գերաբնակեցման գործընթացի արդյունքում Քաշաթաղի և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում կառուցվել են 2 տասնյակ գյուղեր իրենց ենթակառուցվածքներով£ Հիմնականում Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներով վերաբնակեցվում են նաև հյուսիսից հարավ սահմանի երկայնքով ձգվող 3-4 տասնյակ գյուղերը£ Ուստի Արցախի, այդ թվում Ձեզ մտահոգող Շուշիի վերաբնակեցումը համազգային-համահայկական խնդիր է, և առաջիկա 10-20 տարիներին այդ քաղաքականությունը պետք է շարունակվի, որովհետև ԼՂՀ բնական ռեսուրսները հնարավորություն են տալիս ունենալ նվազագույնը կես միլիոն բնակչություն£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ