Քաղաքակրթության վնասները


Ուսումնասիրելով նախամարդու սովորույթները` ամերիկացի Սթիվեն Իլարդին գտել է ընկճվածության (դեպրեսիա) և տրամադրության անկումների դեմ պայքարի գերազանց մեթոդ: Կանզասի համալսարանի հոգեբուժության այս պրոֆեսորի վարկածով` հոգեկան և հոգեբանական խաթարումների գլխավոր պատճառը ժամանակակից կենսակերպն է: Նրա պնդմամբ` 100 տարի առաջ ընկճվածության խորացում ապրում էր մարդկանց ընդամենը 1 %-ը, իսկ ներկայումս այդօրինակ հիվանդությունները հասել են տագնապալի աստիճանի (առնվազն 20 %): Սոցիալական մեկուսացվածությունը, սակավաշարժ կամ` գերազանցապես նստակյաց ապրելակերպը, մաքուր օդի մշտական անբավարարությունը, սննդի կալորիականութ յունը նույնպես նպաստում են դեպրեսիաների առաջացմանը: Գիտնականը նշում է, որ դրանով հազվադեպ են հիվանդանում նրանք, որոնց կյանքն, այսպես կոչված` քաղաքակիրթ չէ: Մելամաղձությունից խուսափելու համար, հոգեբանը խորհուրդ է տալիս ավելի շատ օգտագործել Օմեգա-3 թթուներ, մասնակցել հասարակական կյանքին, հաճախակի շփվել ուրիշների հետ, անպայման քայլել արևի ճառագայթների տակ, մեծացնել ֆիզիկական ակտիվությունը: Կարևոր է նաև առողջ ու լիարժեք քունը: