«Ազատ Հայք» բհկ նախագահ


ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ թիվ 13/18 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու փորձ անելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել թիվ 13/18 ընտրատեղամասի վստահված անձ Ա.Բաբելյանից, որ 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 13/18 տեղամասում Ս.Պեպանյանը փորձել է 24 հատ քվեարկված քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ և այդ եղանակով կեղծել քվեարկության արդյունքները: Դիմումատուն կից ներկայացրել է նշված 24 քվեաթերթիկների պատճենները: Նկատի ունենալով, որ ստացված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ գլխավոր դատախազությունում 11.06.09թ. հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն